«Ինչու՞ են օրենքից ցանկանում հանել «գենդեր» բառը
Փորձագետների կարծիքով՝ դա անտրամաբանական է , ավելին՝ օրենսդիրը դրանով կարող է զոհ դառնալ ստին ու մանլիպուլյացիաներին…
«Եթե կառավարությունն ու պատգամավորները որոշել են փոփոխություններ կատարել օրենքում և գենդեր տերմինը հանել, արդարացված չէ, որովհետև դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի կարող է որևիցե օրենքի մասին սուտ ինֆորմացիա տարածել, փորձել հավաքել մարդկանց, ովքեր այդ ստին կհավատան և կարողանա ճնշումներ գործադրել օրենսդրի և հասարակության վրա: Ստացվում է, որ օրենսդիրը՝ չխորանալով խնդրի էության մեջ , կարող է զոհ գնալ այդ մանլիպուլյացիաներին», – ասում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը, մեկնաբանելով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը:
Հիշեցնենք, որ կառավարությունը առաջարկում է հանել օրենքից «գենդեր,գենդերային» եզրույթի բացատրությունը , ինչը պայմանավորված է որոշ խմբերի կողմից օրենքը քննադատելու հետ:
Թեմային է անդրադառնում Epress.am- ը, նկատելով,որ անկախ փորձագետների կարծիքով՝ օրենքն այդ փոփոխությունից իսկապես կտուժի, քանի որ օրենքի առարկան հենց կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններն են բոլոր ոլորտներում, իսկ գենդեր տերմինը հենց վերաբերում է նրան, թե ինչպես են կինը և տղամարդը ընկալվում հասարակության մեջ, ինչ սպասելիքներ կան իրենցից:
Առավել մանրամասն՝ Epress.am- ի տեսանյութում.
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»
Գոհար Շախնազարյան. «Հասարակական գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու փորձերը վտանգավոր են»…
«Ի՞նչ է նշանակում ՝ երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա որ»…
Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
Քննարկում. իրավապաշտպանները Հայաստանում շարունակում են ենթարկվել բռնությունների
Ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ է ակնկալում կառավարությունը
ՀԿ-ները պահանջում են օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում
Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը
Դիտումների քանակը` 4350