«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…

Վրույր Բիլեմջիանն արդեն երեք տարի է, ինչ ընտանիքով Սիրիայից տեղափոխվել է Հայաստան: Բժշկական համալսարանի Դեղագործական ֆակուլտետի ուսանող է, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ակտիվ կամավորներից: Ասում է, որ 2012- ի օգոստոսին որոշեցին, որ պետք է այստեղ գանք ընտանիքով, երկու շաբաթ մնանք ու ետ գնանք, սակայն այնպես եղավ, որ երկու շաբաթը երկու ամիս դարձավ, հետո՝ երկու տարի… ու մնացինք…

 

– Երբ գալիս էինք, Հալեպում սկսվել էին այդ կրակոցները, բայց ոչ կենտրոնում, սակայն հետո արդեն քաղաք  հասան: Պապան իր բիզնեսը կորցրեց, գործարան ուներ, նույնիսկ հիմա չգիտենք, թե ինչ վիճակի մեջ ա: Տունը, խանութը դեռ մնացել ա: Հայկական թաղամասերի  մեջ ա ու դեռ մի քիչ ապահով ա:

Վրույրը պատմում է, որ ՄԱԿ ՓԳՀ գրասենյակում կամավորական աշխատանքը օգնել է նրան շատ ընկերներ ձեռք բերել և ինտեգրվել հայ հասարակության մեջ:

 

– Հայրենիքի մասին մենք ուրիշ պատկերացումներ ունեինք մինչ այստեղ գալը: Օրինակ, որ հայրենիքում ամեն բան լավ է,  հայության երկիրն ա: Ազգային ոգին այսօր էլ կա իմ մեջ, բայց հանդիպեցինք նաև դժվարությունների, մտածելակերպի տարբերության. կյանքը տարբեր է, այնտեղ համայնքային է եղել կյանքը՝ մշակույթի, հայրենի ոգու, լեզվի պահպանման խնդիրներ են դրվել, իսկ այստեղ՝ դու ես քո ճանապարհը  գտնում:

 

Վրույրը մտածում է նաև արտերկրում ուսումը շարունակելու մասին:

 

-Մեկ տարի է մնացել, որ ավարտեմ համալսարանը, ուզում եմ Եվրոպական երկրներում շարունակել ուսումը: Եթե կարողանամ հետո այստեղ աշխատանք գտնել կամ իմ փոքրիկ բիզնեսը բացել, ապա միանշանակ կմնամ: Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում :

 

Վրույրը պատմում է նաև իր քույրիկի մասին, ով իր կարծիքով իրենից ավելի արագ հարմարվեց նոր միջավայրին:

 

-Քույրս 15 տարեկան է, հայկական դպրոց է գնում, ինձնից ավելի շատ տեղացի ընկերներ ունի: Եթե ասես, կուզես գնալ, ինքը հաստատ կասի՝ չէ: Ես էլ սիրեցի Հայաստանը,  ավելի բաց երկիր է: Այո, Հալեպում նույնպես ազատ էինք, բայց կարծես օղակի մեջ էինք ապրում և այդ օղակից դուրս այլ կյանք էր…

 

Լիլիթ Քոչինյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ֆուտբոլը միավորում է բոլորին

 

«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…

 

Աննախադեպ տեսանյութեր ցեղասպանությունից փրկված հայերի մասին. ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան

 

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

 

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

 

«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

 

Դիտումների քանակը` 4625

Գլխավոր էջ