«Իմ և ամուսնուս համար երեխայի սեռը կարևոր չէ, կարևորն առողջ փոքրիկ ունենալն է»…
Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի բնակչուհի Անահիտը Կարապետյանը մի քանի ամսից կմայրանա: Առաջին հղիությունն է: Ասում է. բարեկամներն ուզում էին, որ տղա լիներ, բայց «Էխոն ասել է աղջիկ են ունենալու»։
« Ժողովրդի մեջ կա մտածելակերպ, որ առաջինը տղա են ուզում, բայց էդ արդեն մարդուց է գալիս: Իմ և ամուսնուս համար սեռը կարևոր չէ, կարևորն առողջ երեխա ունենալն է, – ասում է Անահիտը: – Հիմա էն ժամանակներն են, որ երեխա ունենալը շատ դժվար բան է, բոլորն էլ ձգտում են ունենալ առողջ երեխա: Ես շատ ուրախ եմ, որ ունենալու եմ առողջ երեխա։»։
«Իսկ եթե նորից աղջիկ ունենա՞ք» հարցին` Անահիտը պատասխանում է, որ իր մայրը 4 երեխա է լույս աշխարհ բերել, երեք աղջիկ և մեկ տղա:
«Երեք աղջիկ ենք եղել, նոր եղբայրս ծնվել է, ու շատ լավ է, որ ես քույրեր ունեմ,ու շատ շնորհակալ կլինեմ Աստծուց, որ իմ աղջիկն էլ քույր ունենա», – ասում է նա:
Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով տարեկան չի ծնվում 1400 աղջիկ, դա են փաստում ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից հետազոտությունների տվյալները: Պտղի սեռով պայմանավորված աբորտների թվով «առաջատար» դիրքերում է Գեղարքունիքի մարզը: Այստեղ հատկապես գերիշխող է անպայման տղա երեխա ունենալու մոլուցքը, ինչի արդյունքում նորածինների սեռային հարաբերակցությունը Գեղարգունիքում 124 տղա-100 աղջիկ է կազմում և դա աշխարհում արձանագրված ամենաբարձր շեղումն է 106 տղա / 100 աղջիկ բնականոն հարաբեկցությունից:
Ինչպես պնդում են մարզի բժիշկները, Գեղարքունիքում վերջին տարիներին նվազել է աբորտների թիվը, այդ թվում սեռով պայմանավորված: Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Վազգանուշ Հովհաննիսյանն մեզ հետ զրույցում ասաց, որ այլ պատճառներ փնտրել պետք չէ. մարզից մեծացող արտագաղթն է և ծնունդների կրճատումը: «Ազգաբնակչությունը տեղում չէ, այն կոնտինգենտը, որ պիտի հղիանար, ծննդաբերեր, աբորտ աներ, դրսում է», – ասում է նա:
Երկրորդ պատճառը բժշկուհին համարում է տնային պայմաններում կատարվող դեղորայքային աբորտները: «Կանայք հաճախ առանց բժշկի դիմելու՝ դեղատներից վերցնում էին դեղորայքը և օգտագործում վիժման նպատակով: Բայց վերջին ժամանակներս այդ դեղը՝ «Սայտոտեկը», դեղատներում առանց դեղատոմսի չեն տալիս»,– նշում է բժշկուհին։
Վերջինս նշում է, որ իրենց բուժհաստատությունում սեռով պայմանավորված աբորտներ չեն անում, քանի որ երեխայի սեռը հնարավոր է որոշել հղիության 12-րդ շաբաթվանից հետո, իսկ այդ ժամանակահատվածում հղիության արհեստական ընդհատումն արգելված է։
Գավառի պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Չիչոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ բարձրացել է կանանց գիտակցությունը և նրանք գրագետ ձևով են ընդհատում անցանկալի հղիությունը, ինչ չէիր կարող ասել տարիներ առաջ: Չիչոյանը նշում ,որ իր բժշկական պրակտիկայում անհավանական դեպքերի է ակնատես եղել,անգամ զարհուրելի: « Իմ բժշկական պրակտիկայում,որ թռչունի փետուրով են դադարեցերլ հղիությունը,իսկ Մարտունիում եղավ դեպք փայտով են ցանկացել ազատվել պտղից», – ասում է նա:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, ինչպես նաև մի շարք այլ կանխարգելիչ միջոցներ են նախատեսվում: Օրինակ, հղիության արհեստական ընդհատման ահմար դիմած կնոջը վերջնական որոշում կայացնելու համար տրամադրվելու է երեք օր, նաև նրանից գրավոր համաձայնություն է պահանջվելու:
Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես ասված է. «Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այսպես. 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման»:
Հիշեցնենք, որ օրինագիծն Ազգային ժողովի օրակարգում է անցյալ տարվանից:
Արմինե Գևորգյան
Կարդացեք թեմայի շուրջ առավել մանրամասն մեր կայքում.
Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը
Օրինագծով պտղի սեռը հայտնելն արգելված չէ. պաշտոնական պարզաբանում
Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…
Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը
Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ և դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»
Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Դիտումների քանակը` 4728