«Իմ մայրիկ»…/ տեսահոլովակ

 

«Իմ մայրիկ» երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը՝  Ալլա Լեւոնյանն է: Երգչուհին  2007-ից ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  (UNICEF) Բարի կամքի դեսպանն է Հայաստանում:   Ըստ Ալլայի` դեսպանը  խոսնակն է ժողովրդի և UNICEF -ի միջև: Այս առաքելության շրջանակում նա ծավալում է իրավական, առողջապահական գործունեություն, մասնակցում է   բազմաթիվ ակցիաների, հաճախում է հիվանդանոցներ, մանկատներ:  Նա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  կողմից իրականանցվող «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրի ակտիվ մասնակիցն է: 

 

« Մենք դեմ ենք մանկատներին, մեր երկիրը չպիտի որբանոցի վերածվի: Իսպառ այդ հաստատությունները վերացնել, իհարկե, հնարավոր չէ, բայց կարելի է դրանց թիվը հասցնել նվազագույնի և ողջ հանրապետությունում ունենալ ասենք երկու մանկատուն: Մենք ունենք դեպքեր, երբ անգամ միակողմանի ծնողազուրկ երեխաներն են հայտնվում մանկատներում: Հասկանում եմ, որ  ծանր պայմաններն են դրան նպաստում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ ավելի ծանր պայմաններում է հայ ազգը գոյատևել… հային հարիր չէ երեխային տալ մանկատուն», – ասում է Ալլա Լեւոնյանը:

 

 

Դիտումների քանակը` 5966

Գլխավոր էջ