«Իմ հին ու նոր ընկերները» / վիդեո
Գալինա Պետրիաշվիլի (Վրաստան)` «Գենդեր-մեդիա Կավկազ» կազմակերպության և «ԿավկԱզիա» լրագրողական ցանցի ղեկավար, «Կանանց երկխոսություն» միջազգային հանդեսի խմբագիր: Նա ոչ միայն գործընկեր է, այլև հավատարիմ ընկերուհի և համախոհ: Համաժողովում ոչ մի վայրկյան չէր բաժանվում իր տեսախցիկից: Արդյունքում` հիանալի ֆիլմ և մի քանի ֆոտոալբոմներ, որոնք կարելի է տեսնել Facebook-ի Gala Petri իր էջում և այստեղ WomenNet.Am մեր կայքում:
Ինձ դուր են գալիս նրա բոլոր լուսանկարները, իսկ ամենաշատը` «Իմ հին ու նոր ընկերների դեմքերը» ֆոտոալբոմը` համաժողովի մասնակիցների մասին փոքրիկ պատմություններով: Նրանք դարձան նաև իմ ընկերները` անկեղծ և կենսուրախ Իննա Հայրապետյանը` Գրոզնիի ոչ կառավարական կազմակերպության առաջնորդը, խաղաղասեր լրագրող Մալիկան Հնդկաստանից, Ուկրաինայի կանանց հիմնադրամի ղեկավար և Կանանց համար գլոբալ հիմնադրամի խորհրդատու Նատալյա Կարբովսկան, հեռուստալրագրող Ժենյա Բարդինան` հրեական «Կեշերի նախագիծ» կանանց կազմակերպությունից, Ֆարանգիս Բայաթը Իրանից` գրող, հետազոտող, քաղաքագիտության դոկտոր, թուրք նկարչուհի Էջեն իր ձեռքերով պատրաստված ցանկությունների ծառով, որի վրա համաժողովի բոլոր մասնակիցների աչքի հուլունքներ էին կախում և բարեմաղթանքներով գրություններ փոխանակում … Եվ շատ-շատ ուրիշներ…
Դիտեք նաեւ բոլոր ֆոտոալբոմները այստեղ.
https://www.facebook.com/media/set/?set=a.3185781879539.2121621.1115527600&type=1
https://www.facebook.com/media/set/?set=a.3157181204540.2121151.1115527600&type=1
https://www.facebook.com/media/set/?set=a.3173899182479.2121376.1115527600&type=3
https://www.facebook.com/media/albums/?id=1115527600
https://www.facebook.com/media/set/?set=a.3185471791787.2121619.1115527600&type=3
Դիտումների քանակը` 3896