«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում Օքսֆամի աջակցությամբ հիմնված ջերմոցային տնտեսությունում մոտ հինգ կին է աշխատում: Ջերմոցը գյուղից բավականին հեռու է: Զամիրա Իսրայելյանը այն աշխատակիցներից մեկն է, որ բավական երկար ճանապարհ ոտքով կտրումհասնում է ջերմոց, միայն թե ժամանակին հողը մշակի, ջրի, մի խոսքով՝ իրեն բաժին ընկած գործը պատվով կատարի: Աշխատանքից երբեք չի տրտնջում

 

– Եթե ես չաշխատեմ, կհիվանդանամ,- ասում է տիկին Զամիրան:

 

Բնության հետ ներդաշնակ, հողի լեզուն հասկացող այս կինը զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ: 23 տարեկանից աշխատել է այգեգործության մեջ, այնպես որ փորձառության պակաս չունի: «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը նրա թեկնածությունը Օքսֆամի հայաստանյան գրասենյակն է առաջադրել:

Հաղթանակ համայնքի մի համեստ բնակարանում են ապրում Զամիրա Իսրայելյանի ընտանիքը՝ երկու տղաները թոռների հետ միասին: Համերաշխ ընտանիքում վեց թոռ է մեծանում: Պատմում է, որ երկրաշարժի հետևանքով նրանց հին տունը փլվեց, 20 տարի փայտե տնակում ապրելուց հետո տղաների արտագնա աշխատանքի և հարազատների օգնության շնորհիվ կարողացել են տան հարցը լուծել:

 

Տիկին Զամիրան իր աշխատասիրության ու համբերատարության շնորհիվ կարողացել է երջանիկ ընտանիք ստեղծել: Տարիների ընթացքում հասկացել է, որ զիջելը մեծ նշանակություն ունի ընտանիքն ամուր պահելու համար:

 

– Երբեմն պետք է զիջումների գնալ,- նշում է Զամիրա Իսրայելյանը, ով գոհ է իր երեխաներից և հարսներից: Ասում է՝ բոլորը հարգանքով են, դա է, իր կարծիքով, երջանկությունը:

 

Տիկին Զամիրայի առօրյան սկսվում է անասնապահությամբ, հետո՝ այգիներ, տան գործ և այսպես շարունակ…

 

– Ամբողջ օրը գյուղատնտեսության մեջ ենք, չենք էլ նկատում, թե օրն ինչպես է մթնում:

 

Ջերմոցով շատ է ոգևորված, ասում է՝ ջերմոցային տնտեսության առավելություններն ակնհայտ են. գիտես, որ բերքդ եղանակի պատճառով չի տուժի, ինչպես, օրինակ, անցյալ տարի կարկուտից փչացավ:

 

Օրավարձի դիմաց 4000 դրամ աշխատավարձ է ստանում, բայց երջանիկ է:

– Երջանկությունն իմ ընտանիքն է, իսկ խնդիրները լուծում կստանան,- ասում է Զամիրա Իսրայելյանը:

 

Նաիրա Խաչիկյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ

 

Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը

 

Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին

 

«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ

 

«Լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար »…/ տեսանյութ

 

«Հասոյի լեգենդար պանիրը»

 

«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…

 

«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»

 

«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»

 

«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»

 

«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»

 

«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»

 

«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»

 

«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ

 

Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ

 

Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում

 

«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»

 

«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…

 

«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»

 

«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ

 

«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ

 

«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»

 

WomeNet.am-ը անդրադառնում  է  «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր  կանանց  պատմություններին

Դիտումների քանակը` 4465

Գլխավոր էջ