«Իմ աղջիկը»՝ շարադրությունների մրցույթ միայն հայրերի համար

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը համատեղ հայտարարում են շարադրությունների մրցույթ`«Իմ աղջիկը»: Եվ կոչ են անում մասնակցել Հայաստանի բոլոր հայրերին՝ ակնկալելով, որ նրանք կբացեն իրենց դուստրերի անկրկնելի, ջերմությամբ ու սիրով, գուցե վերելքներով ու վայրէջքներով լի աշխարհը, կպատմեն իրենց հատուկ հարաբերությունների մասին:

 

Մրցույթի պայմանները

 

– Մրցույթին կարող են մասնակցել դուստր ունեցող եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր հայրերը՝ ներկայացնելով շարադրություն «Իմ աղջիկը» թեմայով:

 

– «Իմ աղջիկը» շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

 

– Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են հանդիսանում ներկայացված աշխատանքների հեղինակները: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:

 

– Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

 

– Մրցույթը մեկնարկում է 2015 թ. հոկտեմբերի 19-ին եւ կտեւի մինչեւ ս.թ. նոյեմբերի 2-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի նոյեմբերի 9-ին:

 

– Մրցույթին ներկայացված բոլոր շարադրությունները հրապարակվելու են Mediamax.am կայքի հատուկ «Իմ աղջիկը» բաժնում՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի թեմային եւ պայմաններին, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

 

– Շարադրությունները պետք է ուղարկել  contest@mediamax.am  հասցեին` UNFPA_Mediamax թեմայով (subject):

 

– Շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաեւ անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամարը եւ լուսանկարը (աշխատանքի հետ հրապարակման համար): Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

 

– Մրցույթի գլխավոր մրցանակն է 7-օրյա ճանապարհորդություն Հայաստանով (հոր եւ դստեր համար) կամ դրամական պարգեւ՝ 850 000 ՀՀ դրամ: Ընտրությունը կատարում է հաղթող ճանաչված մասնակիցը:

 

– Երկրորդ եւ երրորդ տեղեր գրաված մասնակիցները կստանան համապատասխանաբար 350 000 եւ 200 000 դրամ:

 

– Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն  Facebook-ում Մեդիամաքս էջին.  https://www.facebook.com/Mediamax.am:

 

– Մրցույթի հաղթողներին կորոշի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:

 

 

Առավել  մանրամասն  Mediamax.am

 

 

Դիտումների քանակը` 5712

Գլխավոր էջ