«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքը քննադատողներին հրավիրում են բանավեճի

Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում եւս մեկ անգամ շեշտադրել են, որ առողջ եւ ամուր ընտանիքներ ունենալու համար մեզ անհրաժեշտ է կարգավորել ընտանեկան բռնության խնդիրը օրենքով: «WomenNet.am»-ի այն դիտարկմանը, որ հասարակական որոշ խմբեր քննադատում են «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագիծը` այն համարելով «սպառնալիք հայ ընտանիքների համար», «ընտանիք քանդող օրենք», Սոնա Հովակիմյանն այսպես արձագանքեց. «Չի կարելի քանդել մի բան, որն արդեն քանդված է, եթե կա բռնություն, ապա օրենքը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ»:

 

Իսկ Սուսաննա Վարդանյանը օրենքի նախագիծը եւ ընտանեկան բռնության դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները քննադատողներին հրավիրեց բանավեճի. «Երեւի իրենց սիրտն էլ է ցավում հայ ընտանիքների համար, թող գան նստեն կլոր սեղանի շուրջ, տեսնենք ինչն է իրենց ուզածը: Ես կարծում եմ, որ բացի մեզ փնովելու ցանկությունից, իրենց մոտ նաեւ տեղեկատվության պակաս կա»:

 

Մանրամասները` «WomenNet.am»-ի տեսանյութում:

 

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3227

Գլխավոր էջ