«Ընտանեկան բռնության լուսաբանման առանձնահատկությունները». Հրավեր քննարկմանը

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամները տեղեկացնում են, որ նոյեմբերի 7-ին, ժամը 16.00-18.00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Ընտանեկան բռնության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ընտանեկան բռնության խնդրի էությունը, «Ընտանեկան բռնության մասին» օրենքի կարևորությունը Հայաստանում, ինչպես նաև ընտանեկան բռնության թեմայի լուսաբանման առանձնահատկությունները մամուլում:

 

 

Թեման շատ կարևոր է բարձրաձայնել, քանի որ ընտանեկան բռնության խնդիրը մեր երկրում առկա է: «Ամնեսթի ինթերնեշնլի» 2008թ. տվյալների, Հայաստանում կանանց 25 տոկոսը ընտանեկան բռնության է ենթարկվում: 2012թ. ՀՀ ոստիկանությունը արձանագրել է ընտանիքում բռնության 766 դեպք, իսկ 5 կին մահացել են: Այդ իսկ պատճառով կարևորվում է օրենսդրական դաշտի փոփոխությունները:

 

 

Ընտանեկան բռնության թեման շատ զգայական է, ինչը պետք է հաշվի առնվի նաև մամուլի կողմից լուսաբանման ընթացքում:

 

 

Մասնակցության համար խնդրում ենք տեղեկացնել` csvw.armenia@gmail.com էլ-փոստի հասցեով մինչև նոյեմբերի 6-ը, ժամը 12.00-ն:

 

 

«Մեդիա կենտրոնի» հասցեն`   Սարյան 30, 2-րդ հարկ, հեռ. +37460) 505 898:

 

 

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»  մեջ են մտնում  7 հասարակական կազմակերպություններ, որոնք  միավորվել են  2010 թվականին՝ ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահից հետո:  Կոալիցիայի առաքելությունն է իրազեկել հասարակությանը ընտանեկան բռնության ու դրա հետևանքների մասին` այդպիսով կանխարգելելով բռնության նորանոր դեպքերը:

 

 

Դիտումների քանակը` 3248

Գլխավոր էջ