«Երջանկացրեք և երջանիկ կլինեք» ,/ վիդեո

–  այսպիսին է  համազգային հոգածություն նորածիններին՝ «Օրորոց» բարեգործական  ծրագրի ուղերձը, որին միացել են հարյուրավոր կազմակերպություններ  ու  անհատներ  Հայաստանից և արտերկրից: Արդեն 10  տարի է ինչ Հայաստան համահայկական հիմնադրամի և կանանց կազմակերպությունների համատեղ   այս ծրագիրը օգնություն է ցուցաբերում  մինչև 1 տարեկան երեխա ունեցող կարիքավոր ընտանիքներին:

 

 

«Օրորոց»- ի գաղափարը ծնվեց 2002-ին՝  կանանց  30 ՀԿ-ների  նախաձեռնությամբ: Նրանք նպատակ ունեին համաժողովրդական ուշադրությամբ շրջապատել սոցիալապես անապահով նորածիններին և հղի կանանց՝ դրանով իսկ նպաստելով ծնելիության մակարդակի բարձրացմանը մեր երկրում: Նույն տարում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը ներառում է  «Օրորոց» նախաձեռնությունը իր ծրագրերի ցանկում:

 

 

Անցած տաս տարիների ընթացքում «Օրորոցը» արդեն իսկ  օգնել է  Սյունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ գյուղերի  ավելի քան  1400 ընտանիքներին ` հատուկ փաթեթներ հանձնելով նրանց  նորածիններին: Յուրաքանչյուր փաթեթն մոտ 10 կգ կշռով պարունակում է մինչև մեկ տարեկան երեխային անհրաժեշտը  տարբեր պարագաներ` հագուստ, խնամքի և հիգիենայի միջոցներ: Շահառուներից շատերը նշում են, որ օգնության պարագաները օգտագործում են նաև ընտանիքում ծնված հաջորդ երեխայի համար:

 

Փաթեթը կազմվում է ամենայն բծախնդրությամբ: Համակարգող  կանանց խորհրդի ներկայացուցիչները նախապես քննարկում են փաթեթի  յուրաքանաչյուր իրի անգամ գույնն ու որակը: Հագուստի մի մասը պատրաստվում է Հայաստանում` «ՏՈՍՊ» ընկերության և Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկայի կողմից:

 

 

–         Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի փաթեթ ստացող ընտանիքը իրեն լավ զգա,   մենք նրանց  որպես անապահով խավ չենք դիտարկում, այլ  գտնում ենք, որ սահամանամերձ գոտում ապրող երեխան պետք է ստանա այն, ինչ  կարող է իրեն թույլ տալ  Երևանի միջին բարեկեցության  ունեցող ընտանիքը,- նշում է «Օրորոց» ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ` Ջեմմա Հասրաթյանը:

 

 

«Օրորոց» նախաձեռնությունը ղեկավարվում է Կանանց համակարգող  խորհուրդի կողմից, որի կազմում ընդգրկված են կանանց  կազմակերպությունների ղեկավարներ, գիտնական, գործարար կանայք, ովքեր իրենց ներդրումն են բերում բարեգործական այս ծրագրին:

 

Այս տարի «Օրորոց»-ը 300 փաթեթ է պատրաստել նորածինների համար:  Նպաստառու ընտանիքներին օգնում է գտնել ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը կից «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տրամադրած տվյալները:

 

 

Սակայն տիկին Հասրաթյանը գտնում է, որ խնդիրը ավելի լուրջ է և պետական քաղաքականություն է անհրաժեշտ.

 

–         Ծնելիությունը նվազում է տարեց տարի: Եթե  նույն Նոյեմբերյան յուրաքանչյուր եռամսյակ մոտ 11-15 երեխաներ էինք սպասարկում, Բերդում 8-10 երեխա, ապա այս անգամ 5 երեխա ենք ունեցել, նույն պատկերն է Իջևանի գյուղերում:  Սահմանային գյուղի բնակիչներն ունեն բազում խնդիրներ և պետք է պետական մոտեցու, որպեսզի մարդիկ ունենան հավատ իրենց ապագայի նկատմամբ, իրենց երեխաների ապագայի նկատմամբ: Մեծ չափերի է հասնում  միգրացիան. ասօր  յուրաքանչյուր հինգ  տնից մեկի վրա գրված է` տունը վաճառվում է, այսինքն տվյալ  մարդիկ այդ տարածաշրջանի հետ իրենց ապագան չեն կապում:

«Օրորոց»- ին  աջակցում են ոչ միայն  կազմակերպությունները, այլև անհատ մարդիկ Հայաստանից և արտերկրից:

 

–         Ունեցել ենք  թոշակառուներ, ովքեր գումար են փոխանցել, անգամ մի երթուղայինի վարորդ… Արդեն 3 տարի է, ինչ Բաց հասարակության  ինստիտուտի օժանդակության հիմնադրամը մոտ 25.000 դոլար  է փոխանցում «Օրորոցին»: Այս տարի մեզ օժանդակել են նաև 2 պատգամավորներ: Կարծում եմ, եթե ամեն մի պատգամավոր իր վրա  վերցնի 2 երեխայի աջակցելու խնդիրը, ապա մենք կկարողանանք մեկ տարվա կտրվածքով հանրապետության մի քանի տարածքների նորածիններին  ապահովվել  այս փաթեթներով:

 

Հայաստանի «սահմանպահ» նորածինները այսօր կարիք ունեն «մանթաշովների»: Եթե ուզում ենք, որպես ազգ պահպանվել, ապա պետք է խթանենք ծնելիությունը: Ի վերջո,  կառուցվող մեր փողոցներով ո՞վ պետք է քայլի, ո՞վ պետք է պահի մեր բանակը,  շինարարությունը ու՞մ համար ենք անում, մեր գյուղերում  ո՞վ պետք է ապրի, ամենը անիմաստ է  դառնում, եթե մենք չմտահոգվենք ծնելիության խնդրով: Մենք, որպես ազգ, պետք է կարողանանք զատել  կարևորը և սլաքը ուղղենք դրա վրա, – ասում է Ջեմմա Հասրաթյանը:

 

 

 

Լիլիթ Քոչինյան

 

 

Յուրաքանչուր ժողովրդի համար գթասրտությունը ազգային արժեք է:

Ուզու՞մ էք երկիրը շենանա,

ուզու՞մ էք երկիրը պաշտպանող վաղվա զինվորը ծնվի,

որ վաղվա դերասանն ու սպորտսմենը լինեն, վաղվա գրողն ու նկարիչը:

Եկեք այսօր ամբողջ ազգով և սրտով օգնենք, սատար կանգնենք մեր ապագա և փոքրիկ քաղաքացիներին:

 

Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել

«Օրորոց» ծրագրի հատուկ հաշվին՝

 

  HSBC Բանկ Հայաստան,        Acc. N 001-002195-002 (AMD)

HSBC  Armenia,                Acc. N 001-002195-103 (USD),

Hayastan All-Armenian Fund «Ororots» Project;

 

 

 

 

Դիտումների քանակը` 5962

Գլխավոր էջ