«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…
Մինչև 2030 թվականը հասնել գենդերային հավասարության կյանքի բոլոր բնագավառներում, – այս որոշմամբ, ինչպես հայտնի է, եզրագծվեց Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը: Որքանո՞վ է իրատեսական հաղթահարել այս շեմը Հայաստանի համար, ի՞նչ խնդիրներ, խոչընդոտներ կան այդ ճանապարհին, ինչպես նաև, որոնք են առաջնային գործողություններն ու մեխանիզմները, որոնք պետք է կիրառվեն նպատակին հասնելու համար: Ահա այս էին այն հիմանական հարցադրումները, որոնց մասին խոսվեց ապրիլի 14-ին Երեւանում կայացած «Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը՝ որպես 2015 թվականից հետո կայուն զարգացման նախադրյալ» համաժողոովի ընթացքում:
Համաժողովը նախաձեռնել էր «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիաիցիան»: Մասնակցում էին հասարակական և պետական կառույցներ ներկայացնող 70-ից ավելի կանայք՝ մայրաքաղաքից եւ Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր ակտիվորեն ներգրավված են և աշխատանքներ են տանում գենդերային քաղաքականության իրականացման ուղղությամբ: Հանդիպման բանախոսներն էին ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը, ինչպես նաև Նյու Յորքի նստաշրաջանի և ՀԿ ֆորումի մասնակիցներ՝ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիաիցիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը և «ՊրոՄեդիա- Գենդեր» ՀԿ նախագահ Թամարա Հովնաթանյանը:
Քննարկման առանցքային թեման կանանց մասնակցությունն էր որոշումների ընդունման մակարդակում՝ տեղական ինքնակառավարման մարմիններից մինչեւ Ազգային ժողով: Մենք զրուցեցինք այս թեմայի շուրջ համաժողովի մի քանի մասնակիցների հետ՝ հետաքրքրվելով նաեւ ինչքանով է , իրենց կարծիքով, իրատեսական 2030-ին նախանշված նպատակը:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիաիցիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը, ով նաև Պեկինյան գագաթնաժողովի մասնակից է եղել, նշեց, որ, Պեկինում՝ քսան տարի առաջ վերցված նշաձողը բավականին բարձր էր և դժվար հասանելի բոլոր երկրների՝ անգամ եվրոպական զարգացած երկրների համար:
– Ժամանակը ցույց տվեց, որ ձեռքբերումներ անշուշտ եղան, սակայն շարժընթացը դեպի դրական փոփոխություններ տեղի ունեցավ շատ դանդաղ: Եվ նստաշրջանի գնահատականն էլ այն եղավ, որ ոչ լրիվ չափով են ի կատար ածվել Պեկինի հռչակակգրի եւ գործողությունների ծրագրիի դրույթները: Երկրներից և ոչ մեկը կանանց ներկայացվածությունը չի ապահովել որոշումների ընդունման մակարդակում տղամարդկանց և կանանց ազգաբնակչության կազմում տոկոսի չափով: Մինչդեռ երկրները կայուն զարգացում կարող են ապրել միայն մեկ դեպքում, եթե կանանց և տղամարդկանց ռեսուրսը հավասարաչափ ներառնվի երկրների զարգացման գործընթացներում»,- ասաց տիկին Հասրաթյանը:
Նրա խոսքով, նստաշրջանի ընթացքում շատ հստակ ընդգծվեց տեղական մակարդակում կանանց ներգրավման հիմնախնդիրները, ինչն, ըստ էության, կապված է տեղական ժողովրդավարության կայացման հետ:
– Ժողովրդավարությունը վերևից որոշումներով չի ձևավորովում: Անհարմար եմ զգում Հայաստանի համար, որն ունի կրություն ունեցող կանանց մեծ ներուժ, ու չկա այդպիսի գյուղ, որը դպրոց չունենա ու որում չլինի առողջապահական հիմնարկ, իսկ գյուղական 866-համայնքների ՏԻՄ-երում՝ ունենք ընդամենը 16 կին գյուղապետ եւ 9.4 % կանանց ներկայացվածություն գյուղական համայնքների ավագանիների կազմում: Դրա հետ մեկտեղ քաղաքներ ունենք, որոնց ավագանիների կազմում ոչ մի կին չկա: Եթե ասում են, որ կանայք չեն ուզում ընդգրկվել, ապա ինչ են անում նրանք՝ քաղաքական կուսակացությունների կանանց խորհուրդներում», – ասաց Ջ. Հասրաթյանը, նկատելով, որ այս հարցի լուծման տարբեր եղանակներ կան, այդ թվում քվոտայի կիրառում, որն այժմ գործում է միայն մայրաքաղաքում, եւ գուցե նպատահարմար է խոշոր քաղաքներում էլ ացկացնել ՏԻՄ-ընրությունները Երեւանի օրինակով՝ համամասնական ընտրակարգով:
«ՊրոՄեդիա- Գենդեր» ՀԿ նախագահ Թ. Հովնաթանյանի դիտարկմամբ, կանանց քաղաքական մասնակցության թեման առանձին էր քննարկվել ՄԱԿ-ի Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշրջանում, որի ընթացքում Միջխորհրդարանակն միությունը, ավանդույթի համաձայն, ներկայացրեցկանանց քաղաքական մասնակցության իր վերջին քարտեզը:
– Նշվեց, որ այսօր աշխարհում պետությունների ղեկավարների թվում 19 կին կա, ինչպես նաեւ կանայք կազմում են խորհրդարանի խոսնակների 15.8%-ը, իսկ գործադիր մարմնում նախարարների 17.7%: Խորհրդարաններում կանանց ներկայացվածության մասով ասվեց, որ եթե 20 տարի առաջ կանայք կազմում էին աշխարհի խորհրդարաններում ընդամենը 11%, ապա այսօր աշխարհի խորհրդարաններում միջինում՝ պատգամավորների մոտ 22% կանայք են: Հայաստանի խորհրդարանում քսան տարվա կտրվածքով աճել է ընդամենը 4,5 տոկոսով (6,3% –ից 1995 թվականին մինչեւ 10,6% 2015-ին ), այն էլ քվոտաների շնորհիվ: Նշված ցուցանիշները բավականին ետ են մնում նստաշրջանին հռչակված «Մոլորակ 50/50» բանաձեւից, եւ գուցե շարժընթացն էլ այս բնագավառում բավարար չէ 2030-ին գենդերային հավասարությանը հասնելու համար, սակայն, կարծում եմ, նպատակը պետք է կոնկրետ ձեւակերպվեր, որպեսզի բոլորի համար տեսանելի լիներ, ինչին եւ ինչ ժամկետներին են ձգտում հասնել, – ասաց Թ.Հովնաթանյանը:
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիաիցիայի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը անդրադարձավ Ազգային ժողովի ընտրություններում գենդերային քվոտայի բարձրացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր գործող 20-տոկոսանոց քվոտայի պարագայում ունեցանք ընդամենը 10,7 տոկոս կին խորհրդարանում: Նրա խոսքով, 30% քվոտայի ներդրումը կարող է առաջին քայլերից մեկը լինել Նյու Յորքի նշաձողին հասնելու ճանապարհին:
– Մինչեւ 2030 թվականը 50/50 ներկայացվածություն ապահովելն, իրատեսական կարող է լինել՝ հաշվի առնելով սինեգետիկ էֆֆեկտը, որ առաջ է գալիս քվոտաների աստիճանաբար ավելացման դեպքում: Երբ հասարակությունը տեսնում է կանանց ներկայացվածության դրական արդյունքները, ավելի հեշտ է դառնում այդ տոկոսների ավելացման պրոցեսը, – նշում է Արմենուհի Կյուրեղյանը, խոսելով նաև հաճախ բարձրաձայնվող մտավախությունների մասին՝ քվոտաների միջոցով ընդգրկվող կանանց որակի վերաբերյալ. – Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, քանակն իր հետ անպատճառ նաև որակ է բերում: Իսկ եթե որակյալ կադրեր ենք ուզում, ապա պետք է պահանջը երկու սեռերի համար հավասարաչափ տարածել:
Գենդերային հարցերով փորձագետ, Ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանը 2030-ի նշաձողը իրատեսական է համարում, սակայն կարծում է, որ միայն քվոտայի կիրառումը բավարար չէ, պետք է բացառել ինքնաբացարկների միջոցով քվոտան չեզոքացնելու մեխանիզմը եւ կանանց առաջընթացն ապահովվող այլ միջոցներ գործադրել:
– 2012-ի խորհրդարանական ընտրություններում քսան տոկոսանոց քվոտայի կիրառման արդյունքում միայն երկու տոկոսով բարձրացավ կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում: Եթե անգամ Ընտարական օրենսգրքով փոփոխության հասնենք և ամրագրենք, որ ինքնաբացարկ ներկայացրած կին թեկանծուին պետք է փոխարինի ցուցակով հաջորդ կինը, միևնույն է խնդիրը լուծված չի լինի, քանի որ իրավիճակը կտրուկ փոխելու համար գործողությունների լայն սպեկտր է պետք: Պետք է ներգրավել ԶԼՄ-ներին, սոցիալական ցանցերը, կին քաղաքական գործչի դրական կերպար է պետք ստեղծել: Ինչպես նաև դասագրքերի գենդերային փորձաքննություն անցկացնել, քանի որ այսօր դասագրքերը պարզապես վերարտադրում են կարծրատիպերը: Մենք ունենք կանանց մեծ ներուժ, որն ուղղակի կորում է, քանի որ պետական մակարդակով չի օգտագործվում: Կուսակցությույունների հետ աշխատանք է պետք տանել, մինչդեռ այստեղ ես այնքան էլ լավատես չեմ, կուսակցությունների ղեկավարության մեջ չեմ տեսնում այն համակազմը, որը կարող է ընդունել, հասկանալ և կիրառել կանանց առաջընթացի համար անհրաժեշտ միջոցները:
Ասոցիացիայի վարչության անդամ Նարինե Դավթյանի համար գենդերային կրթությունն է մյուս կարևորագույն գործիքն է: Լինելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնագիտական ուսուցման և կադրերի վերապատրաստման բաժնի պետ, նա նշում է, որ քաղծառայության համակարգում 2008 թվականից իրականացվում է գենդերային հիմնախնդիրներ դասընթացը, որին մասնակցել են մոտ 450 քաղծառայող:
– Երբ ինձ հարցնում են, ասում եմ՝ դեռ մանկապարտեզից է անհրաժեշտ գենդերային կրթությունը: Մենք ուզում ենք մարդկանց կարծրացած մտածելակերպը փոխել, մինչդեռ դա երկարատև պրոցես է, – նշում է Ն.Դավթյանը, հավելելով, որ քաղծառայողների շրջանում էլ միանշանակ չի ընկալվում այս դասընթացը: – Սկզբից մեծամասամբ շատ բացասական են տրամադրվում, օտարում են տերմինը: Մինչդեռ «գենդեր» եզրույթը միայն կանանց չի վերաբերում: Այստեղ լուրջ հիմնախնդիրներ կան, որ տղամարդկանց էլ է առնչվում ու իրենք նույնպես պետք է իրազեկ լինեն ու ներգրավվեն այս գործընթացներում: Մի պարզ օրինակ, մարդու սոցիալական իրավունքներից մեկի կենսաթոշակ ստանալու վերաբերյալ: Հայտնի է, որ տղամարդկանց կյանքի տևողությունը կարճ է, եւ ուրեմն խախտվում է այդ իրավունքը, քանի որ տղամարդիկ կամ ավելի կարճ են օգտվում այդ հնարավորությունից, կամ նույնիսկ չեն հատում այդ շեմը:
Ասոցիացիայի վարչության մեկ այլ անդամ Անահիտ Աղոյանն էլ խոսելով 2030-ի նշաձողի մասին մեջբերում է քաղաքական գործիչ՝ Վացլավ Հավելի խոսքերը՝ քաղաքականությունը անհնարինի արվեստն է:
– Ամբողջ դաշտը բաց է, սա հնարավորությունների լայն շրջան է ստեղծում: Քաղաքական դաշտում կանայք դեռ ասելիք ունեն: Ճիշտ է, այսօր մենք դասական քաղաքականությունից դուրս ենք, բայց էստեղ էլ կանայք մեծ դերակատարում պետք է ունեան՝ բարելավելու քաղաքական մեխանիզմները, որակապես փոխելու խաղի կանոնները քաղաքական դաշտում: Ինչպես նաև սոցիալական վիճակի բարելավումն էլ մեծապես որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության հետ է կապված»,- նշում է Ա.Աղոյանը, հավելելով, որ հաջողության հասնելու մեծ մասնաբաժինը միայն կանանց ձեռքերում է: – Մենք սովոր ենք մեղադրել այլոց, մինչդեռ, կարծում եմ, խնդիրը կնոջ մեջ է, երբ նա ինքն է իրեն ինքնախտրականության ենթարկում, կասկածի տակ դնելով իր ներուժը: Մինչդեռ ինքնագնահատականի բարձրացման , ինչպես նաև հստակ քաղաքական դիրքորոշման դեպքում հաջողությունն անխուսափելի է:
«Հոգեւոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանի կարծիքով, սխալ է քննարկել 2030-ի նպատակի իրատեսական լինելը:
– Երբ ուզում ես իրավիճակի արմատական վերափոխություն, պետք չէ, որ քո դրած խնդիրը իրատեսական լինի, եթե ադպես առաջնորդվեինք աշխարհը առաջ չէր գնա: Շատ դեպքեր են եղել, երբ նման այլ խնդիրներ համարել են ֆանտաստիկա, խենթություն, մինչդեռ կյանքը ցույց է տվել, որ երբ խնդիր ես դնում, ելքերը գտնում ես դա անելու համար ու եթե բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես:
Ա.Հարությունյանի կարծիքով քայլերը պետք է սկսկել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգարվումից.
– Մենք քսան տարի կորցրել ենք այդտեղ: Մեր էությունը այնտեղ է՝ հեռավոր գյուղերում, որտեղ պահպանվել է այդ բնատուր մաքուր ձևը: Կնոջ ստորադասելը… դրանք մահմեդական մշակույթի թափանցումն է մեր կենցաղ: Մեր կանանց պետք է ներշնչել, որ միայն բողոքելով չէ, շատ կոնկրետ գործի պետք է անցնել: Նրանց պետք է զինել գիտելիքներով: Հարցերը ի վերջո, կաբինետներում չեն լուծվում…
Զրուցեց Լիլիթ Քոչինյանը
Կարդացեք Պեկին+20 գործընթացի մասին պատմող նյութերը մեր կայքում.
Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա
«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…
«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե
56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները
Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ
Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար
«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ
Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում
Դիտումների քանակը` 4565