«Երբ ընտանիքի նավը սկսում է ճոճվել» …

 

«Ցանկալի հղիություն է», – ներս մտնելով ուլտրաձայնային հետազոտության սենյակ բժիշկներին ասաց Երևանի պոլիկլինիկաներից մեկի  գինեկոլոգը, առաջնորդելով հղի ընկերուհուս:

 

Ստուգեցին, ամեն ինչ, փառք աստծո, նորմալ է: Հարցնում եմ, ինչո՞ւ շեշտեցիք, ցանկալի հղիությունը:

 

«Վայ, տեսնեք ինչ է կատարվում: Ես նման բան չեմ հիշում: Միայն վերջին շաբաթում, 3-4 ամսվա ամուսնացած 3 կին եկել են, ասում են, բաժանվել ենք, ուզում ենք հղիությունը ընդհատել: Ու պատմում են, թե ինչի են բաժնվում: Չգիտեմ, ստից բաներ են: Միգուցե սկսել են լո՞ւրջ չվերաբերվել այդ ինստիտուտին»,-ասում է գինեկոլոգը, ով ևս ամուսնացած չէ:

 

 

Հայ ընտանիքներում կոնֆլիկտների ավելացմանն ու դրանց հետևանքով ամուսնալուծությունների թվի ավելացմանը, ապա հոգեբան Իրինա Ծատուրյանը  նկատեց, որ ավանդական ընտանիքը ձևափոխման փուլում է:

 

 

«88 թվականից հետո, ինչպես ցույց են տվել իմ ուսումնասիրությունները, ընտանիքի ստրուկտուրան փոխվեց, շատ դեպքերում կինը դարձավ ընտանիք կերակրող: Տղամարդիկ մի շարք խնդիրների պատճառով չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները: Եեխաներին սկսում է մեծացնել մայրը, ով միաժամանակ կատարում է տղամարդու ֆունկցիաները»,-նկարագրեց հոգեբանը:

 

 

Իրինա Ծատուրյանի խոսքով, նման պայմաններում մեծացած երեխաները լինում են կոնֆլիկտային, իսկ ընտանիք կազմելով, չի կարողանում խուսափել կոնֆլիկտներից ապագայում, իր կազմած ընտանիքում:

 

 

«Իմ կարծիքով, ամուսնալուծությունների հիմնական պատճառը սոցիալական կառուցվածքի փոփոխության մեջ է»,-ասաց հոգեբանը:

 

 

Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանի  ներկայացմամբ, ընտանեկան կոնֆլիկտները կարելի է բաժանել մի քանի տեսակի:

 

 

Կոնֆլիկտները հիմնականում առաջանում են ամուսնության 1-2 տարիների ընթացքում, երբ զույգերը միասին են ապրում:

 

 

«Այս դեպքում առաջանում է անհամապատասխանություն, աններդաշնակություն»,-ասաց սեքսապաթոլոգը, ավելացնմելով, որ երկրորդ լուրջ վտանգն առաջանում է միասին ապրելու 15-20-րդ տարում, 3-րդ պիկը` 60-70 տարեկանում է:

 

«Այս դեպքում նրանք ունենում են առողջական, հոգեբանական խնդիրներչ, փնթփնթան են դառնում, չեն ուզում հանդուրժել իրար»,-ասաց Մարատ Զաքարյանը:

 

 

Նրա գնահատմամաբ, սոցիալ-հոգեբանական պատճառն ամենատարծվածն է:

 

«Եթե օղակներից մեկը թուլանում է, ապա նավը սկսում է ճոճվել, կորցնել հավասարակշռությունը»,-նկատեց հոգեբանը:

 

 

Նրա կարծիքով, նույնիսկ ամուսնալուծության պատճառ են դառնում այն, որ ընկերուհին ամուսնացել է սպիտակ զգեստով, իսկ ինքը ոչ, այն, որ ամուսնանալիս հիմնականում տղամարդիկ հասուն չեն լինում, և օրինակ երեխայի ծնունդը դիտարկում են որպես քունը խանգարող հանգամանք, ուշ են տուն գալիս և այլն, իսկ ամենահիմնական պատճառը մասնագետները մատնանշում են արտագնա աշխատանքը:

 

«Կինն էլ է չէ փոքր, նա սպասում է ուշադրություն, ծաղիկներ: Մեր դպրոցներում սովորեցնում են ֆիզիկայի, քիմիայի հիմունքները, իսկ ո՞վ է մեզ սովորացնում ընտանիքի հիմունքները»,-ասաց հոգեբանը:

 

Նա ամուսնալուծությունների տարածված պատճառ որակեց նաև զույգերի ծնողների խանդը:

«Որ մի հայ ընտանիքը կարողէ  գովել ու ասել, որ իր ընտանիքը նուկլեար է /որտեղ ապրում են հայրը, մայրը, երեխաները/, երբ կողքից չեն ազդում ծնողները, բարեկամները, բարեկամների բարեկամները, ընկերուհիները, մինչդեռ միջազգային պրակտիկայում կոնֆլիկտներն ուսումնասիրվում են հենց նուկլեար ընտանիների օրինակով»-նկատեց հոգեբանը:

 

Սեքսապաթոլոգի կարծիքով, կա նաև հակառակ ծայրահեղությունը, երվ ծնողներն ընդհանրապես չեն միջամտում:

 

Այս բոլոր պատճառների թվում, Մ. Զաքարյանը կարևորում է սեռական կյանքը:

«Միայն իրար երեսի նայելով, ձեռք բռնելով, առանց ինտիմ կյանքի ընտանիք չի կազմվում»,-ասաց նա:

 

 

Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով, ընտանիքում կոնֆլիկնտերը միշտ էլ եղել են. «Եթե կա ընտանիք, ուրեմն կա նաև կոնֆլիկտ»: Սակայն հոգեբանն այն համոզմանն է, որ ցանկության, աշխատանքի դեպքում մարդիկ կարող են շտկել ու վերացնել կոնֆլիկտը:

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3466

Գլխավոր էջ