«Եկել եմ`վիրավոր զինվորների ծնողներին տանեմ տուն` մինչև իրենց տղան ապաքինվի»…
71-ամյա Վերժինե Սահակյանը արդեն 2 օր է` գալիս է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմաց, որպեսզի հեռու վայրերից Երևան եկած վիրավոր զինվորների ծնողներին ապահովի կացարանով` առաջարկելով իր տունը: Այս կնոջ հետ զրուցել է 168.am-ի թղթակիցը:
«Եկել եմ`վիրավոր զինվորների ծնողներին տանեմ տուն` օգնելու, պահելու, մինչև իրենց տղան ապաքինվի»: Նա նշեց, որ ապրում է սեփական տանը, ունի 4 ազատ սենյակ. «Քանի հոգի ուզի` կտանեմ»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում
Դիտումների քանակը` 3541