«Դարձնե՛նք աշխարհն ավելի մարդասեր». լուսանկարչական ցուցահանդես
Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ «Հոդված 3 ակումբը» հյուրընկալում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի Օքսֆամ կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնած «Դարձնե՛նք աշխարհն ավելի մարդասեր» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Լուսանկարները բարձրաձայնում են հումանիտար աջակցության, սոցիալական անհավասարաության և աղետներին դիմակայելու պատրաստվածության անհրաժեշտության մասին:
Յուրաքանչյուր տարի օգոստոսի 19-ին նշվում է Մարդասիրության համաշխարհային օրը: Այս տարի այն մեկնարկում է «Մեկ մարդկություն» խորագրով՝ կոչ անելով համընդհանուր համերաշխության՝ հանուն 130 մլն մարդկանց, ովքեր այսօր մարդասիրական օգնության կարիք ունեն:
Մարդասիրության համաշխարհային օրվան ընդառաջ «ՕքսԵՋեն» հիմնադրամը Օքսֆամ կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնել են «Դարձնենք աշխարհն ավելի մարդասեր» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես: Լուսանկարները բարձրաձայնում են հումանիտար աջակցության, սոցիալական անհավասարության և աղետներին դիմակայելու պատրաստվածության անհրաժեշտության մասին:
Ցուցահանդեսը ընդգրկում է 3 հիմնական թեմատիկ շարքեր, որոնց կենտրոնում երեխաներն են.
* Հայաստանում ապաստան գտած սիրիահայեր. ինտեգրման ու հումանիտար աջակցության խնդիրներ
* Սոցիալական անհավասարություն, որն էլ ավելի խոցելի է դարձնում մարդկանց աղետների ժամանակ
* Աղետների ռիսկի նվազեցում. համայնքների դիմակայունության ամրապնդում՝ բնական և մարդածին աղետների նկատմամբ
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Հոդված 3» ակումբում (Թումանյան 26ա) օգոստոսի 19-ին ժամը 17/00-ին: Ցուցադրությունը կտեւի մինչեւ օգոստոսի 30-ը:
Դիտումների քանակը` 3664