«The Guardian». Մեծ Բրիտանիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում կին-դատավորները ամենաքիչն են
Համաձայն Եվրոպայի Խորհրդի « Եվրոպական դատական համակարգերի արդյունավետություն և որակ » զեկույցի , կին-դատավորների քանակով Ադրբեջանը զբաղեցնում է վերջին տեղը Եվրոպայում, հայտնում է «The Guardian» պարբերակնը: Կին դատավորների թիվը Ադրբեջանում 9% է կազմում :
Թեպետ Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում կին-դատավորների քանակը երկու անգամ մեծ է քան Ադրբեջանում ( Հայաստանում – 23%, Մեծ Բրիտանիայում մոտ 25% ), այդ ցուցանիշով նրանք զիջում են բոլոր մնացած եվրոպական երկրներին, նշում է «The Guardian»ը:
Այսպես, Սլովենիայում դատավորների 78% կանայք են, Հունաստանում – 65%, Ֆրանսիայում – 64%. Ընդհանուր առմամբ, համձայն զեկույցի , նկատվում է դատական համակարգի որոշակի ֆեմինիզացում՝ Եվրոպայում կին դատավոևների թիվը միջինում կազմում է 48% , իսկ տղամարդ դատավորների ՝ 52%
Զեկույցում նշվում է, որ կանանց և տղամարդկանց հավասար թիվը ապահովելու համար անհրաժեշտ է գործադրել որոշ ջանքեր: «Դատական իերարխիայի ճանապարհին նկատվում է կանանց թվի նվազեցում, գրում է թերթը:
Դիտումների քանակը` 5343