«Բռնությունը ավանդույթ չէ, ամուր ընտանիքի հիմքը` սերն ու հարգանքն է»/ տեսահոլովակ

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կազմի մեջ մտնող  7 կանանց իրավունքներով  զբաղվող ՀԿ-ները ՝ պաշտպանելով    կառավարության կողմից  այս տարվա  հունվարին   մերժված ընտանեկան բռնության մասին օրինագիծը,   կազմակերպում ենք 12 ժամյա նստացույց: Այ կկայանա   հոնկտեմբերի 1-ին առավոտյան 9-ից երեկոյան 9-ը կառավարության շենքի դիմաց:

 

Այս ամսաթիվը հատուկ է ընտրված: 2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը,  ով Հայաստանում ընտանեկան բռնության առագին հրապարակային զոհն եր:Սա միակ դեպքը չէր Հայաստանում, բայց զարհուրելի էր հայերիս համար ինչպես Հայաստանում, այպես էլ սփյուռքում: Դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում:


Այսուհետև Կոալիցիան յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:

 

Այս օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ և ամուր ընտանիքներ կերտելու համար: Ինչպես նաև կոչ ենք անում կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:
Հոկտեմբերի 1-ին Կոալիցիան կանցկացնի 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության շենքի առջև: Հավաքը կսկսվի առավոտյան 9:00-ին և կավարտվի երեկոյան 21:00-ին:

 

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և կազմակերպությունների ներկայացուցիչներին այդ օրը միանալ մեզ:

 

Բռնությունը ավանդույթ չէ, ամուր ընտանիքի հիմքը սերն ու հարգանքն է:

 

 

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»

հաղորդագրության

 

 

Դիտեք Կանանց աջակցման կենտրոնի կողմից  պատրաստված տեսաֆիլմը :

 

 

Դիտումների քանակը` 7441

Գլխավոր էջ