«Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր սակայն, հավերն են ածում» – Մարգարեթ Թետչեր
Այսօր համացանցում ամենակարդացվող լուրերից են` Մարգարետ Թետչերի անմոռանալի արտահայտությունների տասնյակը, ինչպես նաև նրա խորհուրդները կին քաղաքական գործիչներին.
– Եթե կինը հասկան ում է տունը ղեկավարելու ժամանակ առաջացող խնդիրները, կարող է հասկանալ երկիրը ղեկավարելու ժամանակ առաջացող խնդիրները
– Աքլորը կարող է բարձր ծուղրուղու կանչել, ձվեր սակայն, հավերն են ածում
– Եթե իմ քննադատները տեսնեին՝ ինչպես եմ ես քայլում Թեմզայի ալիքների վրայով, նրանք կասեին. “Պատճառն այն է, որ նա լողալ չգիտի”:
-Երբ տղամարդը ուժեղ է լինում, նրա մասին ասում են՝ նա իսկական տղամարդ է: Եթե ուժեղ է լինում կինը, ապա նրան «քած» են ասում:
– Ուժեղ լինելը նույնն է, ինչ կին լինելը: Ամբողջ ընթացքում դրա մասին խոսելը նշանակում է՝ այդպիսին չլինել:
-Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի հեշտ են «ոչ» ասում:
«Միշտ նայիր աչքերի մեջ, այդպես մարդիկ կհիշեն քեզ»
– Զրուցակցի հետ ընդհանուր լեզու գտնելու համար բնավ պարտադիր չէ համաձայնվել նրա հետ
«Մեր հոգսերի 90 տոկոսը տեղի չունեցողի վերաբերյալ են»
– Ես նախարարներին չեմ պատժում շատ խոսելու համար՝ մեկ պայմանով, որ նրանք անեն այն ինչ ես եմ ասում
– Պետք չէ հաճախ ստել, բայց երբեմն անհրաժեշտ է խուսափողական լինել:
– Քաղաքավարությունն այսօր շատ բարձր է գնահատվում, իսկ հանդգնությունն ընդհանրապես գին չունի:
– Ոչ ոք չէր հիշի բարի սամարացու մասին, եթե նա միայն բարի մտադրություններ ունենար: Նա նաև փող ուներ:
– Ես կմնամ այնքան, քանի դեռ չեմ հոգնել, իսկ քանի Բրիտանիան իմ կարիքն ունի՝ չեմ հոգնի»:
Դիտումների քանակը` 5060