«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Արևիկ» կենտրոնն արդեն 14 տարիների պատմություն ունի: Այն հիմնադրվել է Սիրիայի Հալեպ քաղաքում և աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին: Կենտրոնը, սակայն պատերազմի պատճառով դադարեցրել է իր աշխատանքները և միայն անցյալ տարի աշնանը «Հալէպ» բարեսիրական հասրարակական կամակերպության ջանքերով կրկին վերաբացվել է Հայաստանում՝ կոչվելով «Արևիկ-Հայաստան»:
Մենք զրուցում ենք կենտրոնի տնօրեն Ալին Մոմջյանի հետ, ով Հալեպում աշխատել է հենց նույն կենտրոնում: Տիկին Ալինը իր ընտանիքի հետ, մոտ մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան և փորձել այստեղ կենտրոնը վերաբացելու գաղափարը կյանքի կոչել:
– Ես երաժշտական բաժնի և հանդեսների ղեկավարն էի «Արևիկ»-ում: Կենտրոնը երեք հայ համայնքների ջանքերով ստեղծվեց: Առաջին տնօրենը Լուսին Շահմելյանն է եղել, ով դրսում հատուկ վերապատրաստում էր անցել ու համշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքի գիտելիքները հետո մեզ փոխանցել:
Տիկին Ալինը հիշում է, որ կենտրոնը միշտ շրջապատված է եղել բարերարներով ու աջակից մարդկանցով:
– Մենք ունեինք ծնողաց տիկնաց խումբ. ամեն Վարդավառի օրը իրենք տանը կերակուրներ էին պատրաստում և մենք մեծ վաճառք էինք կազմակերպում, իսկ Ծաղկազարդի օրը ճաշկերույթ էինք ունենում: Հավաքված գումարների օգնությամբ էլ պահպանում էինք մեր կենտրոնը: Կենտրոնը շատ ակտիվ էր գործում, անընդհատ նոր սենյակներ էինք ավելացնում, մոտ 35 սան ունեինք: Մեծ շուքով նշեցինք կենտրոնի տասնամյակը, այն հույսով, որ քսանամյակն էլ պետք է նշենք Հալեպում, բայց պատերազմը ամեն բան խառնեց….
Տիկին Ալինը նշում է, որ իրենց սաների մի մասը դեռ Սիրիայում են: Այդ ընտանիքներից շատ շատերը չեն կարողանում գալ Հայաստան ֆինանսական խնդիրների պատճառով.
– Ունեինք քույր- եղբայր հաշմանդամություն ունեցող երեխաներ: Մեր սաներն էին, բայց անկարելի է, որ հոս գան, քանի որ մեծ ծախս է: Այն ժամանակ դեռ սոցիալական խնդիր ունեին, իսկ հիմա՝ առավել ևս: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար եռապատիկ ավել աշխատանք և ծախս է պետք տանել: Ու այդ պատճառով շատ ընտանիքներ են այնտեղ մնացել, քանի որ ֆինանսական հնարավորոթյուններ չունեն հետ գալու,- նշում է Ալին Մոմջյանը:
«Հալեպ» ՀԲՀԿ-ի նախագահ՝ Անի Պալխեանը նշեց, որ Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող ծնողերի առաջարկով է, որ ասօր գործում է «Արևիկ-Հայաստան» կենտրոնը.
– Դժվարությունները շատ էին, ձմռանը ցուրտ էր, երեխաները անգամ վերարկուներով էին նստում, սակայն խնդիրները աստիճանաբար լուծվում են. Շուտով «Արևիկ-Հայաստան» -ը ավելի տաքուկ, լուսավոր տեղ կունենա մեր աջակիցների շնորհիվ:
Այսօր «Արևիկ-Հայաստան» կենտրոն են հաճախում տասը երեխաներ և երիտասարդներ: Կենտրոնը տրամադրում է ոչ միայն սնունդ, այլև իրականցվում են կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ:
Լիլիթ Քոչինյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները
«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ
Երեք քույրերի պատմություն / տեսանյութ
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Դիտումների քանակը` 5251