«Արժանապատիվ աշխատանք-արժանապատիվ աշխատավարձ»՝ երթ Երեւանում

Երեւանում հոկտեմբերի  7-ին  Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվակապակցությամբ  երթ է անցկացվել՝   «Արժանապատիվ աշխատանք-արժանապատիվ աշխատավարձ» կարգախոսով« հաղորդում է  Panorama.am-ը:

 

Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը՝ արձագանքելով Արհմիությունների միջազգային համադաշնության կոչին՝ դուրս էին  եկել «Արժանապատիվ աշխատանք-արժանապատիվ աշխատավարձ» կարգախոսով խաղաղ երթի :
«150 երկրներում բոլոր արհմիությունները և աշխատողների միավորումներն այսօր ակցիաներ են կազմակերպում որի նպատակն է իշխանություններին հիշեցնել և կենտրոնում պահել աշխատողների խնդիրները և արժանապատիվ աշխատանքի կարևորությունը»,-լրագրողների հետ զրույցում նշեց երթին միացած պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը:

Երթը սկսվել էր Հանրապետության Հրապարակից և ավարտվեց ՀԱՄԿ-ի շենքի մոտ: Խաղաղ երթի մասին մանրամասները  Panorama.am-ի տեսանյութում:

 

 

Դիտումների քանակը` 4133

Գլխավոր էջ