«Արդյո՞ք ընտանեկան բռնությունը ամուր ընտանիքի հիմք է հանդիսանում» – մասնակցեք ակցիային

 «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն  «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի շրջանակներում իրականացնում է խոշոր հանրային միջոցառում «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՄՔ»  խորագրով: Ակցիան նպատակ ունի հասարակության լայն շերտերին իրազեկել կանանց նկատմամբ բռնության տարածվածության և ընտանեկան բռնության առավել աղմկահարույց  չորս  դեպքերի մասին՝ բարձրացնելով  այն հարցը, թե արդյոք ընտանեկան բռնությունը կարող է համարվել ազգային ավանդույթ  և արդյոք այդ  երևույթը  պետք է մնա տան փակ դռների ետեւում:

 

 

Հաշվի առնելով նաև այն փաստը, որ նոյեմբերի 30-ին Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գևորգյանի գործով և որոշել Մարիամին դաժան խոշտանգումների և ծեծի ենթարկած սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի հանդեպ բավականին մեղմ պատիժ սահմանել՝ ակցիան անդրադառնալու է նաև Մարիամ Գևորգյանի գործով վճռին՝  մտահոգություն հայտնելով  ընտանեկան բռնության օրենքի բացակայության առնչությամբ, ինչի հետեւանքով հնարավոր է դառնում  հասարակության ակնհայտ դժգոհությունը հարուցող  նմանօրինակ դատավճիռների կայացումը:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԺԱՄԸ 15:30-ԻՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ՝ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԴԻՄԱՑ:

 

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն հրավիրում է բոլոր  ոչ անտարբեր քաղաքացիներին եւ լրագրողներին մասնակցել այդ ակցիային՝ միասին բողոքի ձայն բարձրացնելու ընտանեկան բռնությունների դեմ:

 

 

Դիտումների քանակը` 3796

Գլխավոր էջ