Ավանդույթի վերածնունդ Ղազախստանում. գլխաշոր են հագցրել ` պարտավոր ես ամուսնանալ

Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում երիտասարդ աղջկան բռնի ուժով գլխաշոր են հագցնում: Դեպքը Ղազախստանում  է տեղի ունեցել: Համաձայն Ղազախստանում ընդունված հին ավանդույթի, եթե աղջկա գլխին գլխաշոր են կապում, ուրեմն նա պարտավոր է ամուսնանալ:

 

Տեսանյութում երեում է, որ աղջկան փորձում են  համոզել, սակայն նա դիմադրում է ու գոռում:  է: Ի վերջո նրան շրջապատող մարդկանց հաջողվում է գլխաշորը գցել նրա գլխին, ինչից հետո աղջիկն այլևս չի դիմադրում և միայն արտասվում է: Հետդարձի ճանապարհ նա այլեւս չունի, քանի որ եթե այնումենայնիվ հրաժարվի ամուսնությունից, ապա դրանից հետո  նրա  հետ այլեւս ոչ մեկը  չի ամուսնանա:

 

Ըստ էության խոսքը հարսնացուներին առևանգելու հին ավանդույթի վերածննդի մասին է: Նման ձեւով են վարվում այն փեսացուները, ովքեր հարսնացուի համար  «կալիմ»  վճարելու հնարավորություն չունեն: Կան դեպքեր , որ դա տեղի է ունենում հարսի ու փեսայի ծնողների  նախնական պայմանավորվության արդյունքում:

 

 

Որեւէ վիճակագրություն թե Ղազախստանում քանի աղջիկ են ամուսնացնում բռնի ուժով «գլխաշոր հագցնելով» չկա,  սակայն հարեւան Ղրղստանում  տարեկան 8-12 հազր աղջիկ են փախցնում եւ երկրում հատուկ օրենք են ընդունել այդ ավանդույթի դեմն առնելու  նպատակով:

 

ՄԱԿ- տվյալներով Ղազախստանում  աղջիկների  7 տոկոսն ամուսնանում են 18-ից ցածր տարիքում:

 

Առավել մանրամասն կարդացեք ռուսերեն.

 

Надели платок — обязана выйти замуж: в Казахстане «возрождают традиции»

 

 Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Անչափահաս աղջկա աղմկահարույց ամուսնությունը Չեչնիայում/ տեսանյութ

 

 

“На нее невозможно было смотреть”

 

 

Դիտումների քանակը` 5145

Գլխավոր էջ