«Առավոտ». Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի «դուխը» գցելու համար արժանի է «Տարվա կին» տիտղոսին
«Առավոտը» տեղեկացնում է, որ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մրցանակաբաշխություն էր կազմակերպել եւ 2011-ի «Տարվա կին» տիտղոսին առաջադրված էր նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի թեկնածությունը:
Ճիշտ է, ժյուրիի քվեարկության արդյունքում «Տարվա կին» ճանաչվեց Մարիամ Սուխուդյանը, բայց Aravot.am-ն այսօր Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով` այդ տիտղոսին արժանի՞ էր, թե՞ ոչ:
Նրա խոսքերով` «Գիտեք ինչ, ես գտնում եմ, որ արժանի եմ,ասեմ ինչի` առաջինը,
որ Երեւան քաղաքում ես` որպես կին եւ օլիգարխ չլինելով հանդերձ,
կառուցում եմ էդհսկա գործարանը, բացմանը կհրավիրեմ բոլորլրագրողներին,
երկրորդը` որ Սուրեն Խաչատրյանին դեռ ոչ ոք չէր կարողացել
որեւէ բան ասել, եւ իմասելուց հետո ժողովուրդն ավելի ոգեւորվեց, ճի՞շտ է:
Հաշվի նստեցին, ոնց որ իրա էն դուխը առաջվա նման չի եւ Սյունիքի մարզում,
որպես ստրուկներ, ոնց որ մի քիչ փոխված լինեն: Իմ կարծիքով արժանի եմ»:
Հիշեցնենք, որ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում նրա եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության արդյունքում ՀՔԾ-ն կարճել էր գործը հետեւյալ հիմնավորմամբ.
«Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»…
Հունվար 17, 2012
Դիտումների քանակը` 5321