«Ապաստան փոթորիկից» զեկույց. արտակարգ իրավիճակներում հայտնված 500 հղի կին է մահանում ամեն օր

Դրա  մասին է փաստում  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը  կողմից այսօր  հրապարակված  «Աշխարհի բնակչությունը 2015» զեկույցը:  Զեկույցն  անվանված է «Ապաստան փոթորկից» և նվիրված   ճգնաժամերի ժամանակ վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին, հաղորդում  է ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակը: 

 

 

Զեկույցի հեղինակները   ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ 100 միլիոն  այն  մարդկանցից, ովքեր այսօր  մարդասիրական օգնության  կարիք ունեն,   մոտ 26 միլիոն վերարտադրողական տարիքի    կանայք ու  դեռահաս աղջիկներ են:  Նրանցից շատերը  հղի են  ու զրկված են  համապատասխան   խնամքից  ու  մանկաբարձական  օգնությունից :

 

 

Այսօր աշխարհում  հակամարտությունների պատճառով տեղահանված մարդկանց թիվը 60 միլիոնի է հասել:   Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից  հետո:   Այսօր հակամարտությունների գոտիներում  է ապրում  շուրջ  1 մլրդ մարդ  – աշխարհի բնակչության 14 տոկոսը…   Այս  խնդիրների մասին է   ահազանգում   «Ապաստան փոթորկից» զեկույցը:

 

 

Զեկույցի ինտերակտիվ, ինչպես և բեռնելի տարբերակները հասանելի են այստեղ․ http://www.unfpa.org/swop

Դիտումների քանակը` 4279

Գլխավոր էջ