«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»

Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար (ՄԱԿ ՓԳՀ)` Ֆիլիպպո Գրանդիի  ուղերձը   Փախստականի համաշխարհային օրվա կապակցությամբ

Ամեն տարի հունիսի 20-ին ՄԱԿ ՓԳՀ-ն հիշատակում է Փախստականի համաշխարհային օրը, որպեսզի լույս սփռի այն ընտանիքների քաջության և դիմակայունության վրա, որոնք ստիպված են եղել փախչել պատերազմից և հալածանքներից: Ամեն տարի մեր իսկ հրապարակած համաշխարհային վիճակագրական տվյալների մեջ ՄԱԿ ՓԳՀ-ն ձգտում է գտնել հույսի մի շող` ցույց տալու, որ աշխարհը լուծումներ է գտել մորմոքելու փախստականների վերքերը, որոնց ցավով նրանք դեռևս շարունակում են ապրել:  Սակայն այս տարի դժվար է գտնել հույսի նշույլներ:

 

Այսօր աշխարհում ընթացող հակամարտությունների թիվը, դրանց բարդ և երկարատև բնույթը խոսում են նրա մասին, որ բռնի տեղահանումը ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր հասել է աննախադեպ մակարդակների. ավելի քան 60 միլիոն մարդ սփռված է ամբողջ աշխարհով մեկ: Ամեն օր մեկ այլ փախստականի ողբերգական դեպքի ենք ականատես լինում զանգվածային լրատվական միջոցներում, այդ ողբերգական իրադարձությունների կիզակետերում հայտնվածները երեխաներ են,  մայրեր և հայրեր, որոնք իրենց կյանքն են կորցնում բռնություններից փախչելու նպատակով կատարված հուսահատ փորձերի ընթացքում:

 

Տեղի ունեցող ողբերգությունների պատկերի վրա ապաստանի և միգրացիայի հիմնախնդիրների վերաբերյալ քաղաքական պառակտիչ հռետորաբանությունները և մտահոգության հասնող այլատյացության բարձր մակարդակը իրական սպառնալիք են հանդիսանում այն միջազգային համաձայնագրերի նկատմամբ, որոնք նախատեսված են պաշտպանելու հալածանքներից և պատերազմներից փախչող անձանց:

 

Մեր առջև ծառացած բեռը կիսելու փոխարեն մենք ականատես ենք լինում սահմանների փակմանը, իսկ քաղաքական կամքի արտահայտման փոխարեն` քաղաքական կաթվածի: Արդյունքում ստացվում է այնպես, որ այնպիսի մարդասիրական կազմակերպությունների համար ինչպիսիք իմն է այլ բան չի մնում անել քան հետևանքների մասին հոգ տանելը և միևնույն ժամանակ պայքարել, որպեսզի գոյություն ունեցող սահմանափակ բյուջեի շրջանակներում հնարավոր լինի փրկել մարդկային կյանքեր:

 

Այդուհանդերձ, կա՜ հույսի պատճառ:  Ի տարբերություն ԶԼՄ-ներում բազմիցս շրջանառվող ողբերգական պատմություններին, հաճախ ականատես ենք լինում հյուրընկալ համայքների, անհատների և ընտանիքների կողմից ցուցաբերվող առատաձեռնության, որոնք իրենց տան դռներն են բացում փախստականների առջև:

 

Հասարակ մարդիկ ընդունում են փախստականներին ոչ որպես մուրացկաններ, աշխատանքի համար մրցակիցներ կամ ահաբեկիչներ, այլ որպես Ձեզ կամ ինձ նման մարդու, ում կյանքի բնականոն ընթացքը ընդհատվել է պատերազմի պատճառով: Ամեն օր ողջ աշխարհում նմանատիպ մարդիկ շարունակում են պարզ և փոքրիկ քայլերով իրենց համերաշխությունն արտահայտել փախստականների նկատմամբ:

ՄԱԿ ՓԳՀ-ն ակնկալում է, որ 2016թ.-ը փախստականների խնդիրների լուծման տեսանկյունից շրջադարձային պետք է լինի: Քանի որ, պատերազմները վերահսկողությունից դուրս են գալիս, մենք գտնում ենք, որ այս տարի պետք է լինի հավաքական պատասխանատվության տարի, բազմաթիվ մարդկանց փախուստի պատճառ դարձած հակամարտություններին վերջ տալու տարի, և ի վերջո միլիոնավոր մարդկանց աջակցելու տարի, ում կյանքը խարխլվել է կրած բռնությունների հետևանքով:

 

Աշխարհի առաջնորդները այլևս չեն կարող պասիվորեն հետևել ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում: Մենք պետք է խելամիտ լուծումներ գտնենք փախստականներին օգնելու համար: Մենք պետք է մարդկային և արժանապատիվ միջոցներ գտնենք զերծ պահելու փախստականներին և իրենց ընտանիքների անդամներին իրենց կյանքը վտանգելուց, որը կարող է պատահել թրաֆիքինգով զբաղվողներին դիմելու կամ խարխուլ նավակներ բարձրանալու արդյունքում:

Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 19-ին կայանալիք փախստականների և միգրանտների լայնածավալ հոսքերի վերաբերյալ  պատմական բարձրաստիճան հանդիպումը բոլորիս փորձառության կենթարկի: Արդյո՞ք կառավարությունները կօգտագործեն այդ առիթը և հիմնվելով համաշխարհային միասնության, փախստականների հիմնարար սկզբունքների և փախստականի մասին միջազգային օրենքի վրա նոր հանձնառություններ կստանձնեն կիսելու մեր ունեցած պատասխանատվությունը փախստականների նկատմամբ: Եվ բացի այդ, կպարտավորվե՞ն արդյոք ներդրում ունենալ մեր պարտավորության արդար մասնաբաժնում, որն ուղղված է իրենց տները լքած և ամեն ինչ ոչ իրենց մեղքով ետևում թողած փախստականներին աջակցություն ցուցաբերելուն:

 

ՄԱԿ ՓԳՀ-ն կանգնած է #ՓախստականներիԿողքին, թե՜ Փախստականի համաշխարհային օրը, և թե՜ ամեն օր, և սեպտեմբերի 19-ին մենք ցանկանում ենք, որպեսզի ողջ աշխարհը կանգնի մեր կողքին: Այդպես մենք կկարողանանք հաղորդագրություն ուղղել աշխարհի առաջնորդներին, որ նրանք պետք է գործեն:

 

Թարգմանությունը՝  ՄԱԿ ՓԳՀ  հայաստանյան գրասենյակի

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»

« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր

«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»

Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները

Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ

 

Դիտումների քանակը` 3681

Գլխավոր էջ