«Աշխատանքի շուկայում կանանց խնդիրները նույնն են գրեթե ամենուր»…

Ինչպես հայտնի է, այս տարվա ՄԱԿ-ի կենտրոնական  գրասենյակում /Նյու-Յորք/ մարտի 14-24-ը կայացած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի հոբելյանական 60-րդ  նստաշրջանի թեման էր՝ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը և Կայուն զարգացման նպատակները»։ WomenNet.am-ը   զրույցում է նստաշրջանի մասնակից՝   ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական  սպասարկման աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  միության  նախագահ Անահիտ Ասատրյանի հետ: Ն ամասնակցել է  նստաշրջանին  աշխարհի խոշորագույն արհմիութենական  կառույցի` Հանրային  ծառայությունների ինտերնացիոնալի /ՀԾԻ հրավերով:

 

 

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի /ԿԿՀ/  60-րդ նստաշրջանին նախարարական մակարդակով մասնակցել են ռեկորդային թվով պետություններ (80-ից ավել) և ՀԿ-ների (540-ից ավել կառույցի շուրջ 4100 ներկայացուցիչ): Ընդհանուր քննարկմանն ելույթ են ունեցել մոտ 140 անդամ պետություն` ներառյալ Հայաստանը և 50-ից ավել կառույց: Նստաշրջանին զուգահեռ կազմակերպվել է մոտ 300 միջոցառում:

 

Նստաշրջանում ծավալված քննարկումները   նպատակաուղղված էին բացահայտելու  կանանց առաջընթացի ու կայուն զարգացման օրակարգի միջեւ անմիջական կապը:  Հիշեցնենք, որ  այս  տարվանից ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի կողմից ընդունված Կայուն զարգացման նպատակները, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը աղքատության վերացմանը, անհավասարության և անարդարության դեմ պայքարին, կլիմայի փոփոխության խնդրի լուծմանը: Նպատակնեից առավել հավակնոտն են` մինչև 2030 թվականը աղքատության եւ սովի վերացումը,  առողջ կյանքւի և բարեկեցության ապահովումը, ներառական ու որակյալ կրթությունը բոլորի համար, գենդերային հավասարությունը:

 

 

WomenNet-ի հետ զրույցում Անահիտ Ասատրյանը  նշեց, որ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու իր հետաքրքրվածությունը կապված է այն փաստի հետ, որ  իր կողմից ղեկավարվող   արհմիությունների  ճյուղային  միության  մեջ ընդգրկված 12 հազար  անդամներից  5000-ը կանայք են: Հետեւապես իրենք  հատուկ  հետաքրքված են  կանանց  վերաբերող, մասնավորապես  արժանապատիվ աշխատանքի, աշխատանքային  իրավունքների խախտման, կանանց  առաջխաղացման  հետ կապված խնդիրներով: Ա.Ասատրյանի խոսքով ցանկալի էր փոխառել վերոհիշյալ խնդիրների լուծման  միջազգային փորձը: Այդ առումով ուսանելի էր նստաշրջանին  մասնակացող Արհմիությունների միջազգային  կոնֆեդերացիայի և այլ երկրների տրանսպորտի և ուսուցիչների արհմիութենական  կազմակերպությունների աշխատանքային  փորձը: Հանձնաժողովի նիստերին զուգահեռ, արհմիությունները կազմակերպեցին նաև աշխատավայրում բռնության վերացման, արաբ և փախստական կանանց իրավունքների, աղքատության վերացման,  արժանապատիվ աշխատանքի  հետ կապված քննարկումներ:

 

 

–         Մեր ոլորտի` շուրջ 20 երկրների  արհմիությունների ներկայացուցիչները ոչ միայն քննարկում էին կանանց  իրավունքերին  վերաբերող  հարցեր, այլև ներկայացնում էին լուրջ առաջարկություններ, – պատմում է Անահիտ Ասատրյանը: – Առանձնապես  տպավորիչ և ուսանելի էր Կանադայի արհմիության`իրենց  գործունեությունը  լայնամասշտաբ  գովազդելու փորձը: Ոչ պակաս հետաքրքրիր  էր նաև Հնդկաստանի, Գանայի արհմիությունների ներկայացուցիչների` սեփական  երկրի կանանց  իրավիճակը ներկայացնող  պատմությունները, որոնք  վկայում էին, որ կանանց  խնդիրներն ամենուր նույնն են` նրանք  բռնության են ենթարկվում ընտանիքում  կամ  աշխատավայրում, ընտանիքի հոգսը զուգորդում են աշխատանքային ծանրաբեռնվածության հետ,  դրահետ մեկտեղ հաճախ զրկված են  ձայնի  իրավունքից: Նստաշրջանի մասնակիցները Նյու Յորքում Հոնդուրասի դեսպանատան  դիմաց  բողքի ցույց անցկացրեցին՝  ի պաշտպանություն իր տանը սպանված  հոնդուրասցի ակտիվիստ-լիդեր Բերտա  Կասերեսի: Կանանց պայքարի միասնությունն իրապես հիացնող են…

 

Անահիտ Ասատրյանի խոսքով,  նստաշրջանի աշախատանքներին մասնակցությունն իրեն շփման  և փորձի  փոխանակման լայն հնարավորություններ ընձեռեց, ինչը հետագայում կփորձի կիրառել իր միության  ծրագրերում և աշխատանքներում:

 

 

Նա ներկա է գտնվել նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացչության և Հայ Օգնության Միության կողմից կազմակերպված “Uplifting Women from Poverty through Partnerships” (Կանանց դուրս բերումը աղքատությունից գործընկերությունների միջոցով) խորագրով միջոցառմանը, որը նվիրված էր կանանց առաջխաղացման հարցերի: Միջոցառման շրջանակում արբեր հասարակական կազմակերպություններ և ձեռներեց կանայք պատմում էին Հայաստանում  արտադրության  ոլորտում իրենց ներդրման և կատարած աշխատանքերի մասին: Առհասարակ, կանայք աշխատանքի շուկայում, կանայք բիզնեսում թեմաները  նստաշրջանում առավել ակտիվ քննարկվող  հարցերից էին:

 

 

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  նստաշրջանի  սկզբունքային արդյունքները հրապարակվել  են «Համաձայնեցված եզրափակիչ դրույթների»  տեսքով: Ի դեպ, կանանց կարգավիճակի հանձնաժողովի հաջորդ տարվա նստաշրջանը նվիրված է լինելու կանանց տնտեսական հանարավորությունների ընդլայնմանը:

 

 

Անուշ Ներսիսյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60

Կանադայի վարչապետ. «Ամեն անգամ, երբ ասում եմ, որ ֆեմինիստ եմ , Twitter- ը «պայթում է» մեկնաբաննություններից»

 

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

 

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

 

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

 

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

 

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

 

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

 

«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…

 

Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները

 

Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը

 

Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

 

«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե

 

56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները

 

Դիտումների քանակը` 3024

Գլխավոր էջ