«Այսօր մեզ համար մեծ վտանգ է ներկայացնում անտարբեր ընտրազանգվածը»…
Գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, անկուսակցական Նարինե Մովսիսյանը ինքնաառաջադրվել է Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտատարածքում: Նրա կարգախոսն է «Փոխվեք, որ հավատանք»: Նրա հետ է զրուցոել «Դիտակետի» թղթակից Մարի Սողոմանյանը :
– Ձեր ինքնաառաջադրումը շատերի համար անսպասելի էր: Ինչո՞ւ որոշեցիք ձեր թեկնածությունն առաջադրել:
– Ինձ համար շատ դժվար էր այդ որոշումը կայացնել: Առաջադրվեցի ժամկետի վերջին օրը, երբ թեկնածուների առաջադրումով արդեն տեսնաելի էր, որ տվյալ ընտրատարածքում այլընտրանք չկա: Կողմնորոշված քաղաքացին, երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացին, ով տարբերում է իշխանամետ եւ պետականմետ տարերը, երկրի պետք է ընտրելու այլընտրանք ունենա: Վաղուց մեծ ցավ եմ ապրել` ե’ւ հոգեբանական, ե’ւ ֆիզիկական ցավ, երբ տեսել եմ ԱԺ-ի դատարկ կամ կիսադատարկ դահլիճում անցկացվող նիստերը, քնած պատգամավորի, մեծ ցավ եմ զգացել, երբ իմ, իմ ժողովրդի հոգսերը խնդիրները բարձրաձայնող չի եղել եւ հիմնականում դա է եղել պատճառներից մեկը, որ որոշել եմ առաջադրվել:
– Այսինքն դուք ձեր ինքնառաջադրումով այլընտրա՞նք եք առաջարկում տարածաշրջանի բնակիչներին:
– Այո, ժողովուրդը դրա անհրաժեշտությունն այսօր ունի: Հինգ տարին մեկ գալիս են ընտրակաշառքներով, չակերտավոր բարեգործություներով ձայն հավաքում, ասում են մեզ ընտրենք, մենք բարեգործներ ենք: ԱԺ-ն բարեգործական գործակալություն չի, այնտեղ պետք է օրենքներ ծնվեն: Հաշմանդամներին, ծերերին, մի ամբողջ ժողովրդի էս աստիճան կոտրել, հուսահատ անել, հայի ոգին սպանել պետք չէ: Ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի մարդը կարողանա ազատ խոսել, արտահայտվել, մտածել, ազատ ընտրել, պետք չի մարդու մեջ սպանել ազատ մտածելու ցանկությունը: Ես եկա այն եզրակացութան, որ մարդու մի տեսակ կա, որ չի կարող շրջանցել իր մտածողությունը, իր տեսակը: Եվ այդ մարդկանց խումբն էլ կլնինի իմ ընտրազանգվածը:
– Դժվա՞ր չէ մրցակցել մյուս թեկնածուների հետ, հատկապես, երբ առաջադրվածների մեջ կան լուրջ ուժերի ներկյացուցիչներ:
– Շատ դժվար է լինելու, ես դա գիտակցում եմ, բայց ես ունեմ պատրաստված ու լուրջ թիմ: Իմ թիմում լինելու են կուսակցական մարդիկ, որոնք լինելու են բնականաբար նաեւ համամասնական ցուցակում, մենք պայքարելու ենք նաեւ այդ ուղղությամբ: Ես պայքարելու եմ ազնիվ սկզբունքով, իմ մեթոդներով: Բայց նաեւ մտավախություն ունեմ, որ ես եւ մյուս թեկնածուներն առաջադրվելով նպաստում ենք ֆավորիտին` ՀՀԿ ներկայացուցիչ Վահե Հոկոբյանին(խմբ.Մովսիսյանի մրցակիցը): Վերջինս կունենա իր ընտրազանգվածը, վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի, փողի միջոցով ձայներ կհավաքի: Մեր ժողովուրդը վատ է ապրում եւ իրենց ձեռք է տալիս դա: Լավ ապրող ժողովուրդն ընտրակաշառքի չի գնա: Մենք ռեսուրս չունեցող ազգ ենք, միակ ռեսուրսը մարդն է, ում այսօր վերցնում զրկում են արժանապատվությունից, հպարտությունից, ինքնասիրությունից, ստորացնում են: Այնուամենայնիվ կա կողմնորոշված մի մեծ զանգված, որն այլընտրանք է ուզում, որը նոր Հայաստան է ցանկանում տեսնել:
– Ինչպե՞ս եք պայքարելու, արդեն ունե՞ք մշակած նախընտրական ծրագրեր:
Ես ունեմ հստակ ծրագրեր, բայց այս պահին դեռ վաղ եմ համարում դրա մասին խոսել: Հետագա առաջադրումներով ինձ մոտ մարտավարոթյունն փոխելու խնդիր առաջացավ: Դժվարություններ կլինեն, ես գիտակցում եմ ինչի մեջ եմ մխրճվել, բայց մեկը վերջապես պետք է չէ՞ ունենար համարձակություն այլընտրանքն առաջարկելու:
– Ո՞րն է Ձեր առաջարկած այլընտրանքը:
– Իմ ինքնաառջադրումով, ես ինքս այլընտրանք եմ:
– Լուրեր են շրջանառվում, որ Ձեզ սատարող ուժ կա: Հավաստի՞ են այդ լուրերը, որ ինչ- որ քաղաքական ուժ սատարում է Ձեզ:
– Գիտեմ, որ այդ հարցը շահարկվելու է, բայց հստակ կարող եմ ասել, որ ես անկուսակցական եմ եւ ոչ մի քաղաքական ուժ չի սատարում ինձ: Կլինեն բամբասանքներ, տարբեր տիպի ասեկոսեներ, բայց ես երբեք ոգով վաճառվող չեմ եղել:
– Ո՞րն եք համարում Ձեր հաղթաթուղթը սպասվելիք ընտրապայքարում:
Ես շատ լուրջ եմ մտադրված եւ չեմ կարծում, որ էսօր վարչական ռեսուրսը կամ փողը կարող են հաղթել: ՀՀԿ ներկայացուցիչ Վահե Հակոբյանը, ՀՅԴ-ից Գագիկ Գեւորգյանը եղել են ԱԺ-ում, ժողովուրդն արդեն նրանց ձայն է տվել, տեսել է, ծանոթ են նրանց եւ Դավիթ Մաթեւոսյանի կատարած աշխատանքին, իսկ ես այլընտրանք եմ, նոր ասելիքով, նոր գաղափարներով եմ ներկայանում: Բացի այդ միակ կին թեկնածու եմ, կարծում եմ գենդերային քաղաքականությանն էլ են մեծ տեղ տալիս մեր օրերում:
– Եւ վերջում, ի՞նչ կցանկանայիք հաղորդել սյունեցի եւ ընդհանրապես հայ ընտրողներին:
Ես ուզում եմ դիմել անտարբեր ընտրազանգվածին, որոնց համար ամեն ինչ միեւնույն է եւ ասում են, որ արդեն կանխորոշված է, թե ով է ընտրվելու: Յուրաքանչյուրն իր մասով պետք է պայքարի: Այսօր մեր հասարակության համար մեծ վտանգ է ներկայացնում անտարբեր ընտրազանգվածը: Թող ընտրեն ում նախընտրում են, ում ճիշտ են գտնում, բայց միայն սեփական ուղեղով շարժվեն: Վերարտադրվող սերունդն այսօր թողնում-փախչում է երկրից, արտահոսքն է շատ, բնակիչները պետք է արժանապատվություն ունենան էսօր ճիշտ որոշում կայացնելու
http://ditaket.am/archives/588
Դիտումների քանակը` 4449