«Այսօրվա կանայք ուրիշ են. կարծես թե վերագտնում են իրենց՝ աշխատանքում էլ, բիզնեսում էլ»…- տեսանյութ

 

Թամարա Մաճկալյանը ՝ արդեն տաս տարի է ինչ  Տավուշ համայնքի գյուղապետարանի քարտուղարն է , գյուղի  հոգսերին ծանոթ է աշխատանքի բերումով: Մարդիկ, որ գալիս են գյուղապետարան, իրենց խնդիրները սկզբից տիկին Թամարային են պատմում , նա էլ հաղորդում է գյուղապետին: Ասում է գյուղի կանանց կյանքը իհարկե դժվար է, բայց իրենք չեն դժգոհում, սովոր են ծանր աշխատանքին, միայն թե լավ կլիներ, որ կենցաղային պայմանները բարելավվեին, կանայք շատ ավելին կհասցնեին անել…Բացի հիմնական աշխատանքից  արդեն մեկ տարի է ինչ  ջերմոցային տնտեսություն է ստեղծել, առաջին բերքը ստացել եւ առաջին փորձը ձեռք բերել: Մեծ հույսեր է կապում իր  ջերմատան զարգացման հետ, թեպետ ժամանակի առումով դժվար է հասցնում: Տիկին Թամարան  շատ է կարեւորում կանանց դերը համայնքի կյանքում եւ բիզնեսում… Այսօրվա կանայք, իր խոսքով, ուրիշ են, կարծես թե վերագտնում են իրենց, նույնիսկ բիզնեսում են ավելի շատ ներգրավված, քան  տղամարդիկ…

Առավել մանրամասն  տեսանյութում.

 

 

Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան

Դիտումների քանակը` 2985

Գլխավոր էջ