«Այստեղ ընտանեկան ջերմություն կա»…
Արմինեն ու Մարինեն քույրեր են, մանկատունն ավարտելուց հետո հայտնվել էին դրսում: «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրինությունը նրանց օգնեց հինգ տարով օթևան գտնել: Նրանց հետ ծանոթացա կենտրոնում՝ քույրերը եկել էին տնօրենից շնորհակալություն հայտնելու, և, ինչպես իրենք ասացին, հաճախ են գալիս կենտրոն, քանի որ «այստեղ ընտանեկան ջերմություն կա»…
Ինչպե հայտնի է, 2008-ին Հայաստանում սկսվեց մանկատների բեռնաթափման գործընթացը, ինչը սակայն չի նշանակում, որ մեզանում պակասել են ծնողազուրկ, անօթևան կամ սոցիալական ծանր պայմաններից դրդված փողոցում հայտնված երեխաներ: Ավելին, հենց այս երեխաներն են, որ ավելի խոցելի են բռնությունների, մուրացկանության կամ թրաֆիքինգի համար: Զոհի դերում հաճախ հայտնվում են հատկապես դեռահաս աղջիկները, ում օգնելու, կրթելու և դաստիարակելու համար 2012-ի հեկտեմբերից Արաբկիր համայնքում բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը:
«Աղջիկներին լավ ապագայի հնարավորություն տալ»…
Կենտրոնը հնարավորություն է տալիս ինչ-ինչ պատճառներով անօթևան մնացած, կամ ծնողազուրկ դեռահաս աղջիկներին վերագտնելու իրենց տեղը կյանքում: Կենտրոնն այսօր ունի 12-16 տարեկան 15 սան, սակայն այստեղ կան հարմարություններ 50 աղջիկների համար, ովքեր այստեղ կգան հետագա ամիսների ընթացքում: Կենտրոնը գործում է «Մեր հույս» կազմակերպության և անհատ բարերարների աջակցության շնորհիվ:
– Մեր նպատակն է աղջիկներին որակյալ կրթություն և ճիշտ դաստիարակություն տալ,- ասում է կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը,- դա նրանց հնարավորություն կտա ճիշտ դասավորել իրենց ապագան:
Դեռահասները կենտրոն են եկել տարբեր մանկատներից կամավոր սկզբունքով: Ինչպես պատմեցին աղջիկները իրենք նախ եկել ծանոթացել են կենտրոնին, պայմաններին, աշխատողների հետ և հետոնոր որոշել գալ այստեղ թե, ոչ: Անի Հարությունյանը պատմում է, որ իրեն շատ էր դուր եկել կնտրոնը և ինքը ամեն ինչ արել է այստեղ գալու համար:
Աղջիկների կենտրոն տեղափոխվելուց հետո պարզվում է, որ նրանց մեծամասնությունը ունեն կրթական և առողջական խնդիրներ: Առողջական հարցերը այժմ լուծվում են, մոտակա պոլիկլինիկայի աջակցությամբ, իսկ կրթության բացերը փորձում են լուծել հանրակրթական դպրոցի, ինչպես նաև մասնավոր պարապունքներ միջոցով:
– Երևանի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի լավագույն դասախոսները աղջիկներին դասավանդում են ռուսերեն, – ասում է կենտրոնի տնօրենը,- անգլերեն սովորել նրանց օգնում են Ամերիկյան համալսրանի և «Խաղաղության կորպուսի» մասնագետները:
Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում անգլերենին, աշակերտների և տնօրիենի մեջ կա մի այսպիսի պայմանավորվածություն, ընդ որում պայմանները առաջարկել են հենց աղջիկները, համամարգչային սենյակից օգտվել կարող են միայն նրանք, ովքեր այդ օրը կսովորեն 5 անգլերեն բառ: Դաստիարակները ասում են, որ աղջիկները գրեթե ամեն օր նոր բառեր են սովորում:
– Հենց սկզբից մտածված էր այսպես, երեխաները իրենց պետք է զգան ոչ թե մանկատանն, այլ ընտանիքում,- ասում է կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը,- ուստի շատ կարևոր էր, որպեսզի նրանք վստահեն մեզ և միմիանց, անհրաժեշտ էր նաև նրանց մոտ սերմանել և զարգացնել փոխադարձ հարգանքն ու սերը, ինչպես կենտրոնի աշխատակիցների, այնպես էլ իրար նկատմամբ: Մենք բոլորս փորձում ենք մեր ուշադրությունը հավասար բաշխել բոլոր երեխաներին, բայց կան երեխաներ որ առանձնակի ուշադրության կարիք ունեն և ասենք կարող են ասել, «վա˜յ, փորս ցավում է», որպեսզի էլ ավելի ուշադրության արժանանան:
Կենտրոնում ապաստանած աղջիկներից շատերը ծնողներ ունեն, ոմանք շաբաթ և կիրակի օրերը գնում են տուն, մյուսների ծնողներն էլ արտասահմանում են և կապվում են երեխաների հետ հեռախոսով: Կենտրոնի աշխատում է ամեն ինչ անել, որ աղջիկները իրենց ընտանիքում զգան և անգամ մի այսպիսի լավ ավանդույթ է ստեղծվել նրան մոտ. ամեն շաբաթ և կիրակի օրերին այն երեխաները որոնց ծնողները Հայաստանում չեն, կամ գնալու տեղ չունեն, կենտրոնի աշխատակիցները տանում են իրենց տուն:
Երեք Անիների երազանքը
Ինչպես հաճախ է պատահում կոլեկտիվներում լինում են նույն անունները կրող մարդիկ, որոնց երբեմն տարբերելու համար տալիս են մականուններ: Այդպես է նաև կենտրոնում, այստեղ ապրում են 2 Արմինե, 3 Անի: Օրինակ` Անի Հարությունյանին բոլորը ճանաչում են «Խուճուճ» մականունով, որը նա ստացել է շնորհիվ իր գեղեցիկ գանգուրների: Անին երազում է երգչուհի դառնալ, այս մասին բոլորը գիտեն և նրան հաճախ են խնդրում երգել:
– Ես դեռ փոքր ժամանակ, երբ հեռուստացույցով տեսնում էի երգչուհիներին, շատ ուշադիր էի նայում նրանց շարժուձևին, հետո փորձում էի կրկնօրինակել, միշտ աչքերս փակում և պատկերոցնում էի, թե ես էլ եմ ճանաչված երգչուհի և բեմի վրա կանգնած երգում եմ,- պատմում է Անին,- հիմա էլ եմ շատ ուզում, հույսով եմ, որ կկատարվի երազանքս:
Անին պատմում է, որ երբ պատկերացնում է, որ իր երազանքը հնարավոր է և չիրականանա լաց է լինում:
Մյուս Անին՝ Անի Փարսադանյանը 15 տարեկան է, սակայն արդեն մտածում է հասուն աղջկա նման և հաստատ գիտի ինչ է ուզում և փորձում է հասնել իր նպատակին: Նա ուզում է դիզայներ դառնալ, դրա համար էլ դուրս է եկել հանրակրթական դպրոցից և ընդունվել ու սովորում է հատուկ մասնագիտացված քոլեջում: Նրա մոտ նկատելի են նաև հասարակական գործունեության նկատմամբ հակումներր, Անին երազում է մաքրել Երևանը աղբից և քաղաքում ավելացնել կանաչ տարածքները, նա ուզում է, երբ ավելի մեծանա հիմնել մի հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի այս խնդիրներով.
– Երբ դուրս ես գալիս փողոց ամենուրեք աղբ ես տեսնում, ոտքերիդ տակ, ճանապարհին, անգամ ծառերի վրա կարելի է տեսնել ցելոֆանե տոպրակներ,- ասում է նա,- ես ամեն անգամ փորձում եմ պատկերացնել, թե ինչքան գեղեցիկ և հաճելի կլիներ մեր քաղաքը, եթե այն մաքուր լիներ: Քաղաքում ծառերն էլ են քիչ, եթե ես հնարավորություն ունենամ քաղաքում ի քանի այգիներ կտնկեմ, որտեղ կարելի կլինի զբոսնել, ժամանակ անցկացնել, հանգստանալ:
Անին առաջ սիրում էր ամեն ինչ մենակ անել, հույսը դնել ինքն իր վրա, սակայն մի դեպք նրան համոզել է, որ միասնությունը շատ կարևոր է նպատակին հասնելու համար.
– Մենք դասընթացների էինք մասնակցում, որի ժամանակ բաժանված էինք խմբերի և առաջադրանք էինք անում,- պատմում է նա,- մեր խմբից մի աղջիկ հրաժարվեց մասնակցել և հատկացված ժամանակահատվածում մենք չկարողացանք կատարել մեր առաջադրանքը և մեր թիմը պարտվեց, առաջին անգամ ես հասկացա, թե ինչքան կարևոր է թիմային աշխատանք կատարելիս մեկը մյուսի հանդեպ ունենալ վստահություն և կատարել քեզ վրա վերցրած պարտավորությունները:
Երրորդ Անին՝ Անի Ղանբարյանը 13 տարեկան է, նա երկու երազանք ունի` դառնալ ռուսերենի ուսուցչուհի և լրագրող: Եթե ուսուցչուհի դառնալու համար նա պետք է դեռ բուհում սովորի, ապա լրագրող դառնալու համար նա արդեն կատարում է իր առաջին քայլերը`blօgger.am բլոգում տեղադրում է իր հոդվածները.
– Ես «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային թիմի երկրպագուն եմ և երբ մի անգամ, դպրոցում ինձ փորձում էին ապացուցել, որ «Բարսելոնան» ավելի տիտղոսակիր թիմ է,- պատմում է նա,- ես նրանց ապացուցելու համար, որ Ռեալն էլ պակաս հաջողությունների չի հասել, հոդված գրեցի և տեղադրեցի համացանցում:
Անին շատ է սիրում նաև ֆիլմեր դիտել, ասում է, որ այնտեղ շատ սովորեցնող բաներ կարելի է տեսնել, նա նաև երեժշտություն է շատ սիրում, իսկ իր սիրելի երգիչների և դերասանների մասին նա գրում է համացանցում:
Կարինե Պետրոսյան
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտումների քանակը` 4956