«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…

Հայաստանում մուրացիկ երեխաների թիվն աճել է

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ  Հայաստանում երեխաների խնդիրներին են անդրադարձել մասնագետները:  

 

Հայաստանում այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով, երեխաների մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով,  մուրացկանությամբ զբաղվող երեխաները խնամքի հաստատությունների սաներ են եղել եւ  դպրոց են հաճախել: Մուրացկանությամբ  զբաղվել են դասերից հետո : «Ոստիկանությունում միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծվեց, քաղաքապետարանի հետ համատեղ հարցը քննարկվեց, համալիր  աշխաանք տարվեց, այսօր գրեթե ցուցանիշ չունենք»,- ասում է   Նելլի Դուրյանը:  Նրա խոսքով,  մուրացկանության դեպքերն ավելի հազվադեպ են հանդիպում մարզերում: Վայոց ձորում , օրինակ, ընդհանրապես չեն հանդիպում, ժամանակ առ ժամանակ դեպքեր արձանագրվում են Լուռու եւ Շիրակի մարզերում:

 

Ոստիկանության գնդապետի խոսքով, երեխաների մուրացկանության խնդրում չափազանց կարեւոր է ծնողի դերը: «Այստեղ ծնողի պարագան է շատ կարևոր: Մեր կողմից հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում: Այս դեպքում մենք դժվար ենք աշխատում, որովհետև ծնողը մեր կողքին չէ: Իսկ այն երեխան, ով ինքն է փողոցում հայտվել, միանշանակ հեշտ է աշխատելը, քանի որ ծնողն էլ է սկսում աշխատել նրա հետ»,-նկատում է Նելլի Դուրյանը: Շատ դեպքերում, նրա խոսքով, մուրացկանությամբ զբաղվող ծնողներին, ովքեր նաեւ իրենց երեխաներին են ներգրավում այդ ամենի մեջ, աշախտանք է առաջարկվում, որից սակայն նրանք հրաժարվում են: Նելլի Դուրյանը մի օրինակ է բերում.  կինը, որը Ստեփանավան քաղաքում տուն ունի, երեխայի հետ մայրաքաղաքում մուրացկանությամբ է զբաղվում եւ  հրաժարվում է աշխատանքից:

 

Մասնագետները ոչ միայն իրավասու մարմինների, այլեւ հասարակության վերաբերմունքն են կարեւոր համարում: «Երբ անցնում եք ու ձեռք մեկնածին 100 դրամ եք տալիս, որովհետև նա հացի կարիք ունի, ամեն անգամ տալով ամրապնդում եք փողոցում մնալու նրան ցանկությունը: Երբ տեսնում եք մուրացկանությամբ զբաղվող երեխա, լուծումն այն չէ՝ գումար տալ և առաջ գնալ՝ մոռանալով երեխային, այլ դիմել համապատասխան մարմին»,-ասում է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը :

 

Հայաստանում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունների  ընդհանուր թիվն այս տարի նվազել է:  Նելլի Դուրյանի ներկայացրած տվայլներով, նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 101-ի փոխարեն գրանցվել է 83 դեպք: Միտումը ոստիկանության գնդապետը հատկապես դպրոցներում տարվող կանխարգելիչ աշխատանքներով է բացատրում:  «Նվազել են մարմնական վնասվածքի, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը, այս տարի դեռ չեն գրանցվել խուլիգանության դեպքեր, նախորդ տարի խուլիգանության դեպքերը 5-ն էին: Ունենք որոշակի աճ կողոպուտով: Անցած տարի չենք ունեցել, այս տարի գրանցվել է 3 դեպք», -նշում է Նելլի Դուրյանը:

 

Անչափահասի սեռական  անձեռնմխելիության ու ազատության դեմ ուղղված հանցագործություններն այս տարվա առջին 4 ամիսներին  34 են եղել: Գրանցվել են 16 տարն չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերույթան մեջ մտնելու դեպքեր, որոնք հիմնականում ավարտվել են ամուսնությամբ: Հատկապես առանձնացել են  Շիրակի ու Գեղարքունիքի մարզերը:

 

Նախորդ տարվա համեմատ  աճել են ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը:  6 դեպք արդեն արձանագրվել է: Հայաստանում   ծնողներին ծնողական իրավունքներից  զրկում են բացառիկ դեպքերում: Մասնագետներն ասում են դա ծայրահեղ միջոց է, կենսաբանական ընտանիքից ավելի լավ միջավայր երեխայի համար չի կարող լինեն: Խոցելի ընտանիքների հետ բացատրական, վերականգնողական աշխատանք է տարվում: 2017 թհունվարի 1-ից մեր երկրում երեխաների խնդիրներով կզբաղվեն այսպես ասած դեպք վարողները:  «Դեպք վարելը սոցիալական աշխատանքի որոշակի մակարդակ է, հետեւաբեր եթե ուղղակի ասենք, սա նշանակում է, որ ասպարեզ կգան սոցիալական աշխատողներ»,-ասում է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

 

Միրա Անտոնյանի խոսքով, Հայաստանում սոցիալական ապահովության համակարգն աստիճանաբար զարգանում է: Եթե նախկինում միայն ոստիկանության անչափահասների հարցերով տեսուչներն էին զբաղվում երեխաների խնդիրներով, այսօր նրանց միացել են նաեւ սոցաշխատողները: Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնն» այս տարվա առաջին կեսնին շուրջ  80 երեխա է ընդունել: Նախորդ տարի ապաստանված երեխաների թիվը 200 –է եղել: Նրանց մի մասը կրթությունից դուրս մնացած երեխաներ են, շատ են ժամանակավոր կացարաններում  ապրող ընտանիքների ու  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ծնողների երեխաները:

 

«Հոգեական խնդիրներով ծնողների համար երկրում չկան ծառայություններ: Եթե խոսելու լինենք, թե որ բացերի լրացումը կարող է բարելավել երեխայի վիճակը Հայաստանում, պետք է նշենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ծնողներին տրամադրվող ծառայությունների սակավությունը, եթե չասենք բացակայությունը»: Նույն` համալիր ծառայությունների բացակայության պատճառով խոցելի են համարվում նաեւ այն ընտանիքները, որտեղ  հաշմանդամություն ունեցող երեխա կա:

 

 Մարիաննա Ղահրամանյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ

«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…

Օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին է ստեղծվում

Հայաստանցի երեխաների մեծ մասն աղքատ է, բայց երջանի՞կ

Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները

«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է

Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.

ՅՈՒՆԻՍԵՖ. Ինչպես օգտագործել սփյուռքի և միգրանտների ներուժը առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու համար

«Ես տեսա՝ նրանք ինչպես են մեծանում». փախստական երեխաները լուսանկարչի աչքերով

Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով

2015-ին ավելի քան 16 մլն երեխա ծնվել է հակամարտության գոտիներում/ տեսահոլովակ

«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»

Երբ երեխան բռնության է ենթարկվում, իսկ բռնարարը չի պատժվում

«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»

«Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ»…

Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»

«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով

 

 

Դիտումների քանակը` 3180

Գլխավոր էջ