«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Արդյո՞ք մեր քաղաքացիները ցանկանում են, որ կանայք ևս զորակոչվեն բանակ: Այս հարցի շուրջ երիտասարդների  «կողմ» և «դեմ» կարծիքները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Վարդան. «Ես հատուկ վերաբերմունք չունեմ, բայց եթե մի օր աղջիկներին զորակոչեն բանակ, ապա պիտի լինեն հատուկ պայմաններ, պետք է լինի ավելի կարճ ժամանակահատվածով, ավելի ինտենսիվ»:

 

Նարինե. «Կողմ եմ. ես առաջինը կզորակոչվեմ, որովհետև դա էլ է գենդերային անհավասարություն, եթե հայ կանայք ամբողջ օրը գենդերային հավասարության մասին է աղաղակում, ինչո՞ւ չպետք է զոկակոչվեն: Հետո, սա հո միայն տղաների հայրենիքը չէ: Իսկ աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում զոհ չի կարող լինել»:

 

Հովհաննես. «Դեմ եմ, որ կանայք ծառայեն, որովհետև նրանք իրար հետ յոլա չեն գնա: իսկ եթե տղամարդկանց հետ ծառայեն, ավելի վատ, եթե զորամասում 20 հոգի լինեն, 9 ամսից կդառնան 30»:

 

Նատաշա. «Լավ կլինի, եթե կանայք ծառայեն, որովհետև նախ Հայաստանում կանանց թիվը գերակշռում է տղամարդկանց և երկրորդ, այսօր կանայք տարբեր ոլորտներում բավականին ակտիվ են, այնպես որ կարող են պետք գալ նաև բանակում, աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, կարող են տղամարդկանց հավասար կռվել: Բացի այդ, զինվորական դիսցիպլինան կանանց էլ է պետք, եթե իրավունքների հավասարություն է, ապա թող պարտականություններն էլ հավասար լինեն»:

 

Ռաֆայել. «Դեմ եմ, որովհետեմ բանակն ավելի արիական է, տղամարկանց համար է»:

Տաթև. «Ես, իհարկե կողմ եմ, որ կանայք և տղամարդիկ դիտվեն իրար հավասար, բայց բանակը կնոջ համար չի: Ամեն դեպքում կինը չպիտի իր կանացիությունը կորցնի: Իսկ ասենք պատերազմական վիճակում որպես ֆիդայական շարժման մասնակից, դեմ չեմ»:

Դավիթ. «Պետք չէ, որ կանայք ծառայեն, որովհետև տղամարդկանց թիվը բավականացնում է, որ պահպանեն մեր սահմանները»:

 

Էլեն. «Ես կողմ եմ, որովհետև հատկապես մեր երկրում զենք բռնել պետք է իմանան բոլորը, վտանգավոր ժամանակներ են, իսկ տղամարդու ուժը մեր երկրում պակասում է»:

 

Էդգար. «Դեմ եմ, որ պարտադիր լինի, բայց եթե կամավոր լինի, կլինեն աղջիկներ, որոնք կցանկանան ծառայել, իրենց ուժն էլ մեզ պետք կգա»:

 

Սոֆիա. «Ես ուզում եմ զորակոչվել. ուզում եմ մեր աղջիկներին տրվի հնարավորություն իրենց դրսեվորելու ամենուրեք….եթե մենք իսկապես հավասար ենք միմյանց, բայց գոնե սկզբնական շրջանում, դա պիտի լինի կամավոր»:

 

Հովհաննես. «Միանշանակ դեմ եմ, քանի որ Հայաստանը դեռ չի դարձել Իսրայել: Մեզ մոտ ուրիշ  ձևի կընկալվի, եթե աղջիկները գնան բանակ»:

 

Անուշ. «Ես չէի ցանկանա ծառայել բանակում, քանի որ կարող եմ այլ ոլորտներում պիտանի լինել իմ երկրին»:

 

Գոռ. «Դեմ եմ. բաներ կան, որ տղամարդը կարա անի, բաներ էլ կան` կինը: Կինը բանակի համար չէ. տղամարդիկ ավելի ուժեղ են, թող իրենք ծառայեն»:

 

Աննա Սարգսյան. «Կարծում եմ` մենք էլ կարող ենք զինվորի կարգավիճակով օգտակար լինենք ու հարկ եղած դեպքում, նաև տղաների կողքին գտնվել մարտի դաշտում»:

 

Կարծիքները հավաքեց Արման Ղարիբյանը

 

Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

 

Տիկին պաշտպանության նախարար և ֆրաու գլխավոր հրամանատար

Դիտումների քանակը` 7110

Գլխավոր էջ