«Աղջիկներն էլ կարող են բարկանալ տղաների վրա»…
Ավետ Տերտերյանի անվան դպրոցի կինո-ֆոտոբաժնի սաներ 10- ամյա Միլենա Շուշանյանն ու 14- ամյա Վիկտոր Ավթանդիլյանը <<Գենդերը և կյանքի մտապատկերներ>> խորագրով լուսանկարչական մրցույթի ամենակրտսեր մասնակիցներն էին :
Դպրոցի սաներն իրենց ղեկավար Գրիգոր Ավետիսյանի հետ քննարկման են ենթարկել գենդերային խնդիրներն ու համատեղ ընտրել մրցույթին ուղարկելու նկարները: Մրցույթը առիթ դարձավ, որ երեխաներից յուրաքանչյուրն իր պատկերացումն ներկայացնի գենդերային հավասարության վերաբերյալ:
Վիկտորը` միայն կիսով չափ է համամիտ կնոջ և տղամարդու իրավահավասարության հետ. <<Ես չեմ սիրում ու չեմ ընդունում առաջին հերթին այն, որ կինը մեքենա է վարում, բայց գտնում եմ, որ կան շատ աշխատանքներ, որ կարող են անել և կինը, և տղամարդը: Կամ ասենք բնավ էլ ծիծաղելի չէ, որ տղամարդն անի այն ինչ կինը զբաղվածության պատճառով չի հասցրել, ասենք երեխային կերակրի (նկարներից մեկում, ի դեպ, պատկերված էր նույն այդ պրոցեսը):
Միլենան ի տարբերություն Վիկտորի, կարծում է , գենդերային հավասարության լիակատար կողմնակից է. <<Ես կարծում եմ, որ կինն ու տղամարդը կարող են անել նույն աշխատանքները, և նրանք պետք է ունենան հավասար իրավունքներ ու հնարավորություններ>>:
Լուսանկարը՝ Միլենա Շուշանյանի
«Հայրիկի նախաճաշը»
Ի դեպ, նկարներից մեկում պատկերված էր վիճաբանող զույգը, որն էլ Միլենան մեկնաբանեց հետևյալ կերպ. <<Ես ներկայացրել եմ այս նկարը ցույց տալու համար, որ ոչ միայն տղաները կարող են բարկանալ աղջիկների վրա, կարող է լինել նաև հակառակը>>:
Լուսանկարը՝ Միլենա Շուշանյանի
«Առաջին վիճաբանություն»
Փոքրիկներին մաղթենք հաջողություններ ու թերևս գենդերային տեսանկյունից ուրախալի համարեք այն փաստը, որ մրցույթին հավասարապես մասնակցեցին և աղջիկները, և տղաները:
Նինել Հովհաննիսյան
Դիտումների քանակը` 4868