«Ագորա»՝ ֆիլմ պատմության մեջ առաջին կին գիտնականի մասին. WomenNet.am -ի ֆիլմադարանից

«Ագորա» – իսպանացի ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի 2009- ին  նկարահանած պատմական դրամա:    (Ագորան  – Հին Հունաստանի քաղաքներում  հրապարակ էր, որտեղ հավաքներ էին կազմակերպվում)։  Ֆիլմը պատմում է հույն  գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ Հեպատիա Ալեքսանդրիացու մասին, ով համարվում է առաջին կին գիտնականը պատմության մեջ։  Նա   կրթությունը ստացել էր հոր` Թեոն Ալեքսանդրիացու օգնությամբ։ Հեպատիան փիլիսոփայություն, տրամաբանություն, մաթեմատիկա, աստղագիտություն էր դասավանդում եւ մեծ հեղինակություն վայելում Ալեքսանդրիայում…   

 

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում արդեն իսկ կործանվող Հռոմեական կայսրության եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում 4-րդ դարի վերջում և 5-րդ դարի սկզբում։ Այդ այն ժամանակաշրջանն էր, երբ քրիստոնեությունն արագորեն տարածվում էր կայսրության տարածքով, իսկ քրիստոնյաները պաշտպանվողի դերից անցել էին հարձակման, փորձելով ոչնչացնել և վերացնել մինչքրիստոնեական արժեքներն ու հավատափոխ անել հեթանոսներին։

 

Հեպատինան, լինելով ժամանակի ամենակրթված անձնավորություններից մեկը, կարողանում էր խուսափել քրիստոնյա դառնալու ճնշումներից, մասնավորապես, դրան օգնում էր նաև այն, որ նրա աշակերտներից Օրեստեսը, լսում էր Հեպատիայի խորհուրդներն ու անչափ հարգում էր նրան։ Սակայն ընդհարումների կազմակերպիչը Ալեքսանդրիայի եպիսկոպոս, աստվածաբան եպիսկոպոս Կյուրեղ Ալեքսանդրացու ճնշումների ազդեցության տակ Օրեստեսը հրաժարվում է Հեպատիայի խորհուրդներից, դառնում է քրիստոնյա։ Իսկ Հեպատիան, շուտով հարձակման է ենթարկվում քրիստոնյաների կողմից և սպանվում (415)։ Ֆիլմում Հեպատիային պետք է այրեն, որպես վհուկի, սակայն նրա նախկին սանը` Դավուսը …

 

 

 

 

Պատմական ճշմարտություն

 

Այդ մասին ևս կան հակասական կարծիքներ։ Սակայն փաստ է, որ Ալեքսանդրիայում եղել են քրիստոնյաների կողմից հրահրված ընդհարումներ, և որ դրանց արդյունքում ոչնչացվել էԱլեքսանդրիայի գրադարանը։ Կարծիքներ կան, որ իրադարձությունների ժամանակ Հեպատին պետք է լիներ մոտ 50 տարեկան, մինչ ֆիլմում համեմատաբար երիտասարդ է։

 

Գրող անգլ.՝ Faith L. Justiceը Հեպատիայի մասին երկու պատմական հետազոտությունների գրքի հեղինակ է: Վերլուծելով  ֆիլմի պատմական իրադարձույթունները, նա կարծիք է  հայտնել, որ  պատմական ճշմարտության հետ մեկտեղ, ֆիլմում կան նաև սխալներ։ Մասնավորապես այն, որ Հեպատիան սպանվել է ոչ թե որպես ոչ քրիստոնյա, այլ որպես քաղաքական գործիչ։ Բացի դրանից, նրա կարծիքով, ֆիլմում Հեպատիան ներկայացվում է որպես աթեիստ, իսկ իրականում գրքի հեղինակի կարծիքով, Հեպատիան եղել է խիստ կրոնապաշտ անձնավորություն, քանի որ դասավանդել է նաև կրոնական փիլիսոփայություն։

 

Կարծիքներ քրիստոնյաների կողմից

Ֆիլմը բազմիցս քննադատվել է քրիստոնեական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կողմից։ Նրանց մի մասը բացառում է Հեպատիայի սպանությունը քրիստոնյաների կողմից, կամ գրադարանի ոչնչացումը, մյուս մասն էլ համաձայնվում են, որ նշված փաստերն իրական են, սակայն նշում են, որ ֆիլմում դրանք ներկայացվում են բավականին բացասական լույսի ներքո։ Կան կարծիքներ, որ Հեպատիայի ժամանակներում Ալեքսանդրիայի գրադարանն արդեն ոչնչացվել էր:

Ի դեպ, կաթոլիկ եկեղեցին սրբացրեց Հեպատիային, սակայն սուրբ Հեղինե անվան տակ: Համարվում է, որ  Հեղինեն իբր սպանվել էր հեթանոսների կողմից իր խորին հավատի համար: Իրականում, պատմաբանների կարծիով,  Հեղինեն  նույն Հեպատիան է: Նշենք, որ սուրբ Հեղինեի մասին  նույնպես ֆիլմ է նկարահանվել վերջերս: Այն  մեծ էկրան էր բարձրացել 2014-ին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում

 

Այսօր Գիտության մեջ աղջիկների և կանանց միջազգային օրն է

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկագիտության մեջ նրա բեկումը

Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ

Самые знаменитые женщины-ученые.

Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина

Лучшие изобретения женщин в истории

Самые известные изобретения женщин.

10 женщин-учёных, изменивших мир

Хэди Ламарр  –  изобретательница  Wi-Fi

Учёные женщины Древней Греции

10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории

Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո

Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո

Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

 

Դիտումների քանակը` 9259

Գլխավոր էջ