«Բավական, Հերիքնազ … արդեն իսկ խոսուն անուններ են»…

 

Արդյո՞ք սպասվող երեխայի սեռի մասին տեղեկատվության արգելքը  կօգնի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարում:  Այս հարցին  պատասխանում են Երիտասարդական խորհրդարանի անդամները, որոնք պատրաստ են  քվեարկել նման արգելքի  օգտին.

 

 

Կարինե Ոսկանյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ/ ինքնաառաջադրված.

 

– Նախկինում չեն կարողացել նախապես որոշել երեխայի սեռը: Այդ հանգամանքը ևս նպաստել է, որ մեր ազգը շատանա: Ունեցել են 4-րդ, 5-րդ աղջիկը, մինչև ծնվել է տղան: Այդ հանգամանքը նպաստել է մեր վերարտադրողականությանը: Անվան հետ կապված բավականին հետաքրքիր պատմություններ կան. Բավական, Հերիքնազ… սրանք խոսուն փաստեր են, որ  ծնողները փորձել են ունենալ հակառակ սեռի երեխաներ ևս: Ես լիովին կողմ եմ, որ օրենքով արգելվի երեխայի սեռը հայտնել,  քանի որ այն ոչ միայն կնպաստի ծնելիության մակարդակի աճին, այլև ծնողին` մարդասպան չդարձնելու, ամենավայրագ մեթոդից ծնողին ազատելու հնարավորություն կտա:  Կարծում եմ, սարսափելի է գնալ այդ քայլին, սպանել երեխային, և հոգեբանորեն նորմալ մարդ մնալ:

 

Վլադիմիր Գևորգյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ/ ընդգրկվել բուհական քվոտայով.

 

– Իհարկե, աբորտը ինձ համար անընդունելի է: Եթե աղջիկ է կամ տղա, ուրեմն դա աստծու պարգև է և երբեք պետք չէ բնությանը դեմ գնալ:

 

Մարուսյա Անուշավանյան., Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ /ինքնաառաջադրված.

 

– Ես նույնպես դեմ եմ, սակայն չեմ կարծում հնարավոր է այդ պրակտիկան  օրենքով կանխել:

 

Կառլեն Խաչատրյան, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ/  ընդգրկվել  ՀՀԿի քվոտայով .

 

– Օրենքով կարելի է ինչ- որ կերպ կանխել, սակայն զուգահեռ պետք է աշխատանք տանել հասարակության հետ, փոխել նրա գիտակցությունը: Այս օրենքը կարող է գործել միայն այն պարագայում, երբ հասարակությունը գիտակցում է ու պատրաստ է  ընդունել դրա կարևորությունը ու անհրաժեշտությունը:

 

Դիտումների քանակը` 4334

Գլխավոր էջ