Ստորագրե՛ք կոչը
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում միանալ ստորագրահավաքին՝
Ընդունե՛ք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը հիմա
Ընտանեկան բռնությունը տարածված և լուրջ խնդիր է Հայաստանում: Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2012 թվականին գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: Մինչդեռ, հազարավոր կանայք աջակցության համար զանգահարում են թեժ գծերին:
Հայաստանի կառավարությունը մերժել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, և դրա պատճառով մենք կորցնում ենք թանկարժեք ժամանակ, անմեղ մարդկային կյանքեր, և թողնում ենք կանանց անպաշտպան և ենթարկված անմարդկային վերաբերմունքի և նվաստացումների իրենց ընտանիքներում: Գենդերի հիման վրա բռնությունները կամ ատելության հանցագործությունները յուրահատուկ են և ներառված չեն սովորական քրեական կամ քաղաքացիական կառույցների պատասխանատվության շրջանակներում: «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի բացակայությունը ծանրացնում է բեռը պետական մարմինների վրա, քանի որ, վերջիվերջո, սա հանրային առողջության, ինչպես նաև տնտեսական լուրջ խնդիր է:
Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ. այն ազգային և մարդու իրավունքների խնդիր է: Հայաստանի կառավարությունը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցից ելնելով այն պարտավորվում է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը, պաշտպանել կանանց իրավունքները: Չընդունելով այս կարևոր օրենսդրությունը՝ կառավարությունը հայերին և ամբողջ աշխարհին ուղարկում է շատ կարևոր հաղորդագրություն, որ այն չի կատարի իր պարտավորությունները և որ ընտանեկան բռնության կանխարգելումը այն համարում է ցածր կարևորության խնդիր:
Ընտանեկան բռնությունը աններելի է:
Ես բարձրացնում եմ իմ ձայնը`
ի աջակցություն «Ընտանեկանբռնության մասին» օրենքի ընդունման,
քանի որ ժամանակն է պայքարելու ընտանեկան բռնության դեմ:
Մենք ունենք Ձեր օգնության կարիքը:
Առանց պատրվակների, առանց բացառությունների, առանցհետաձգումների.
Ծանոթացեք նաև Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոակիցիայի ՝ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին ուղղված Բաց նամակին :
Դիտումների քանակը` 3847