Միշել Բաչելետը հեռանում է «ՄԱԿ-Կանայք» գործակալության ղեկավարի պաշտոնից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ՝ Կանանց կարգավիճակի 57-րդ նստաշրջանի փակմանը  հաստատեց այն լուրը, որ Միշել Բաչելետը (  Բաշելե – ֆրանս.)  այլևս չի ղեկավարի «ՄԱԿ-Կանայք» գործակալությունը:

 

«Տիկին Բաչելետը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնված ճիշտ մարդ էր»,- նշել է գլխավոր քարտուղարը, շնորհակալություն հայտնելով նրա աշախատանքի համար:

 

Հիշեցնենք, որ Միշել Բաչելետը գլխավորում է «ՄԱԿ-Կանայք» կառուցը նրա ստեղծման օրվանից՝ 2010-ի հուլիսից, իսկ միչ այդ 2006-2010 թ.թ. նա  Չիլիի  առաջին կին նախագահն  էր:

 

 

Ով կգլխավորի «ՄԱԿ-Կանայք»կառույցը դեռեւս հայտնի չէ, բայց երեւի թե դա կլինի նրանից ոչ պակաս հերոսական կենսգրություն ունեցող կին:

 

 

Իսկ  Միշել Բաչելետի ուշագրավ կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում.

 

Мишель Бачелет: “Я женщина, разведённая, социалист и агностик —- все грехи вместе”

 

 

 

Դիտումների քանակը` 4886

Գլխավոր էջ