Կանայք տնտեսության մեջ. երրորդ միլիարդի առեղծվածը
Օրերս հանրահայտ Booz&Company մենեջմենթ քոնսալթինգը (ԱՄՆ) հրապարակել է զեկույց` նվիրված կանանց տնտեսական մասնակցությանը «Երրորդ միլիարդի կանանց հնարավորությունների ընդլայնումը աշխատանքի համաշխարհային շուկայում – 2012»/ «Empowering the Third Billion Women and the World of Work in 2012»: Զեկույցն անդրադառնում է գլոբալ տնտեսության մեջ կանանց ներգրավվածության չափին /ներդրում/ ու դրան հետևած արդյունքներին:
Զեկույցի հեղինակները մեջբերում են Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության/ OECD/ գլխավոր քարտուղար խոսքերը. «Կանայք համաշխարհային տնտեսության մեջ ամենաքիչ օգտագործվող տնտեսական ռեսուրսն են»: Միաժամանակ բացատրում են «երրոդ միլիարդի» առեղծվածը:
Միջազգային տնտեսագետների կանխատեսմաներով հաջորդ տասնյամյակում համաշխարհային տնտեսություն մուտք կգործեն առնվազն 2 մլրդ աշխատողներ: Սակայն այս հաշվարկներում ներառված չէ այսպես կոչված «3-րդ մլրդի» տնտեսական էֆեկտը, որը կարելի է ստանալ զարգացած ու զարգացող երկրների այն կանանց ներուժի հաշվին , ովքեր նախկինում թերագնահատել են իրենց հնարավորությունները, բավարարվել են նվազագույնով, իսկ հիմա առաջին քայլերն են կատարում համաշխարհային տնտեսության մեջ:
Զեկույցի հեղինակների կանխատեսումներով ՝ մինչև 2020-ը գլոբալ տնտեսություն մուտք կգործի 870 մլն կին, իսկ արդեն հաջորդ տասնամյակում նրանց թիվը` 1 մլրդ-ի կհասնի: Նրանց մասնակցությունը էական ազդեցություն կունենա տնտեսության վրա, հատկապես, որ այդ կանայք իրականում վաղուց ներկայացված են տնտեսության տարբեր ճյուղերում: Զեկույցի հեղինակները հույս ունեն, որ առողջապահության, բժշկության, կրթության, ՏՏ ոլորտներում կանանց ակտիվացումը կարագացնի իրենց տարածաշրջանների ինտեգրումը համաշխարհային բիզնես:
Զեկույցի հեղինակները նկատում են, որ այդ երրորդ մլրդ-ի ներուժը դեռ բավարար ուշադրության չի արժանանում իրենց կառավարությունների, գործատուների կամ էլ այլ որոշում կայացնողների կողմից:
Զեկույցի նախաբանում նաև նշվում է, որ ապացուցված բան է՝ կանայք կարող են լինել տնտեսական աճի հզոր շարժիչներ: Օրինակ, նշվում է, որ կանայք ավելի պատրաստակամ են երեխաներին կրթության տալ, քան տղամարդիկ, իսկ այս երեխաները մեծանալով դառնում են դրական հասարակական ու տնտեսական գործոն իրենց հասարակություններում:
Նկատենք, որ տնտեսության մեջ կանանց ներդրումը չափվում է այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են կանանց գրագիտության ցուցանիշը տղամարդկանց համեմատ տվյալ երկրում, նույն աշխատանքի դիմաց հավասար վարձատրության քաղաքականությունը, խտրականության դեմ իրականացրած քաղաքականությունը, երեխաների խնամքի իրականացման մատչելիությունը, գույքի նկատմամաբ իրավունքները, մասնավոր սեկտորի համար վարկային մատչելիություն … Մի խոսքով, դրանք կառավարության ու մասնավոր հատվածի այն քայլերն են, որոնք հնարավորություն են տալիս տնտեսության մեջ բարելավվել կանանց դիրքրեը:
Արդյունքները գնահատելու համար հիմք են ծառայում հետևյալ չափանիշները`օրենսդիր, գործադիր, դատական մարմիններում կանանց ու տղամադկանց ներգրավվածության հարաբերակցությունը, մասնագիտական ու տեխնիկական աշխատողների կին/տղամարդ հարաբերակցությունը, աշխատանքում կանանց ցուցաբերած առաջընթացը և այլն:
Այս բոլոր ցուցանիշներն օգտագործվում են վարկանշային աղյուսակը կազմելու համար:
Ուսումնասիրություն կատարած մասնագետները պնդում են, որ կա հստակ հարաբերակցություն կանանց տնտեսական հնարավորությունների հետ կապված գործընթացների և քաղաքականության ու հայրենական տնտեսության մեջ ունեցած նրանց հաջողությունների միջև:
«Մենք պարզել ենք սա` 185 երկիր ըստ ցուցանիշների բաժանելով 5 մեծ խմբերի»,-նշում են զեկույցի հեղինակները, նշելով, որ կանանց առումով լավ ներդրումները բերում են լավ արդյունքների: Դրանց ականատես ենք լինում զարգացած տնտեսություն ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստալիան, Կանադան. Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան:
Հաջորդ խմբում ընդգրկված են այն երկրները, որոնք կանանց հնաևավորությունների ընդլայնման ուղղությամբ կատարում են ճիշտ քայլեր: Մալազիան, Թունիսը, Վենեսուելան սկսում են տեսնել իրենց ներդրած ջանքերի արդյունքները:
Կան մի քանի երկրներ, որոնք դեռևս կարողանում են առանց լրացուցիչ ներդրումների` աշխատաշուկայում արդեն առկա կանանց հաշվին լավ արդյունքներ ստանալ` ինչպիսիք են Չինաստանը, Կամբոջան: Հենց այս խմբում են նաև ընդգրկված Հայաստանը, հարևան Վրաստանը:
Հաջորդ խմբի երկրները կատարել են միջին ներդրումներ` ունեն միջին արդյունքներ` Թայլանդ, Կոլումբիա, Սերբիա:
Եվ վերջապես կան երկրներ, որոնք խնդրին դեռ համակարգված մոտեցում չեն ցուցաբերում, դրանք այսպես կոչված, մեկնարկային դիրքում են: Այդ երկրների թվում է Նիգերիան, Լաոսը, Ինդոնեզիան:
Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարվում յուրաքանչյուր խմբից երկուական երկրի նկարագրին:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3297