Լավագույն մեջբերումների թոփ-տասնյակը` Կանանց համար գլոբալ հիմնադրամից
Կանանց համար Գլոբալ հիմնադրամը ներկայացնում է
լավագույն մեջբերումների թոփ-տասնյակը`
Մարտի 8-ի կապակցությամբ
«Առանց արդարության սեր չի կարող լինել», –
Բել Հուկս
«Աշխարհում շատ քիչ են նրանք, ովքեր այնքան ուժեղ և խիզախ են, որ կարող են ոիսկի դիմել իրենցից ավելի ուժեղ ինչ-որ բանի համար», –
Մոնիկա Ռոա,
Կանանց Համաշխարհային Կապ, Կոլումբիա
«Ես ուզում եմ լինել այն ֆեմինիստը, ով կփոխի աշխարհը», –
Սառա Նանյոնդո,
MEMPROW Աղջիկների Ցանց, Ուգանդա
«Կանանց (և ընդհանրապես մարդկությանը) սպառնացող ամենամեծ վտանգը միլիտարիզմի կնատյաց, ավտորիտար և բռնի մշակույթի ընդունումն ու աճն է»,-
Ամինա Մամա
«Թունելի վերջում, անկասկած, կա լույս: Եվ մենք այնտեղ կլինենք ինչքան էլ դա հեռու լինի», –
Հոդա Էլսադա,
Կանանց Համաշխարհային Ֆոնդի Խորհրդի անդամ, Եգիպտոս
«Երբ ես համարձակվում եմ լինել ուժեղ և օգտագործել այդ ուժը իմ տեսլականին ծառայելու համար, այդժամ ավելի ու ավելի քիչ կարևոր է դառնում այն` արդյոք ես վախենում եմ, թե ոչ», –
Ադրե Լոդրե
«Կարծում եմ` աղջիկը կարող է անել ամեն ինչ: Նա պարզապես պետք է հավատա ինքն իրեն»,
-Էլվիրա Մելիքսեթյան,
Կանանց Ռեսուրսային Կենտրոն,
Հայաստան
«Ես ֆեմինիստ եմ, որովհետև հավատում եմ սոցիալական փոփոխություններին, հավասարությանը և հասարակությունն ու աշխարհը ավելի հավասար դարձնելուն»,-
Չանթալ Փարթամյան,
Նասավիյա, Լիբանան:
«Ես բացառիկ կին եմ: Ֆենոմենալ կին, դա հենց իմ մասին է», –
Մայա Անգելու
«Մեր ուժը մեր բազմազանության մեջ է, և հենց այդ բազմազանությունն է ծնում նոր գիտելիք և նոր ճշմարտություններ», –
Մեդեա Խմելիձե,
Վրաստան
Աղբյուրը՝
Դիտումների քանակը` 4856