Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո

 

 20-րդ դարը ամբոխավարության, պատերազմների, տեղեկատվության դար էր:  Սակայն այն կարելի է նաև “կանանց դար” անվանել: Դարասկզբին կանայք բարձրաձայն հայտարարեցին իրենց իրավունքների մասին: Առաջին անգամ պատմության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսեցին անմիջական ազդեցություն գործել պատմության ընթացքի վրա: “Կանանց դարը” վավերագրական սերիալը (հեղ. Անդրեյ Եգորով, ռեժ. Յուլիա Սատարովա), որը ցուցադրվել է  «Կուլտուրա» ռուսաստանյան հեռուստաալիքով, կոտրում է կարծրատիպային պատկերացումները  պատմության մեջ կանանց դերի մասին՝ ներկայացնելով   20-րդ դարի երևելի  կանանց մասին գուցե քաջ հայտնի, բայց անարդացիորեն մոռացված փաստերը:

 

 

1926-ի ձմռանը Ալիսա Ռոզենբաումը դադարեց այլևս գոյություն ունենալ, նրա փոխարեն Չիկագոյի նավահանգիստից ափ իջավ Այն Ռենդը: Նորաթուխ Այն Ռենդը իր անհատականությամբ ցնցեց նույնիսկ իր ամերիկացի բարեկամներին: Նա սիրում էր կրկնել էր. “Ես միշտ ինտելեկտուալ հավասարության կողմնակից եմ եղել, սակայն կանայք ինձ որպես էդպիսին չեն հետաքրքրել: 10 տարի անց ամերիկյան հայտնի օրաթերթ “Դեյլի Նյուզ”- ը հոդված տպագրեց. “Ռուս աղջիկը գտնում է ծիածանի վերջը Հոլիվուդում”:

 

 

Սիմոնա դե Բովուարը ընտրել էր փիլիսոփայության ֆակուլտետը ծնողների կամքին հակառակ: Նրան իրենց աղջկան աննորմալ էին համարում. Ինչպես կարելի է գերադասել փիլիսոփայությունը` այդ տղամարդկանց գիտությունը, մայրության և ամուսնության փոխարեն: Ֆրանսիացի գրող և փիլիսոփա Սիմոնա դե Բովուարի “Երկրորդ սեռ” գիրքը լույս տեսավ 1949 -ի. սկզբին Ֆրանսիայում, և քիչ ավելի ուշ Արևմտքի մյուս բոլոր երկրներում:

 

 

http://tvkultura.ru/

 

 

 

Դիտեք  նաև մեր կայքում «Կանանց դար» վավերագրական սերիալի մյուս ֆիլմերը.

 

Կանանց դար. Ատոմային կանայք

 

Կանանց դար. Անձնվեր սուֆրաժիստուհիները

 

 

Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

 

Կանանց դար. «Թռչող ամազոնուհիները»

 

«Կյանքում կարելի է ոչ միայն ուղևոր լինել»…

 

 

Դիտումների քանակը` 4346

Գլխավոր էջ