Կանանց դար. Անձնվեր սուֆրաժիստուհիները /վիդեո

 

20-րդ դարը ամբոխավարության, պատերազմների, տեղեկատվության դար էր:  Սակայն այն կարելի է նաև “կանանց դար” անվանել: Դարասկզբին կանայք բարձրաձայն հայտարարեցին իրենց իրավունքների մասին: Առաջին անգամ պատմության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսեցին անմիջական ազդեցություն գործել պատմության ընթացքի վրա: “Կանանց դարը” վավերագրական սերիալը (հեղ. Անդրեյ Եգորով, ռեժ. Յուլիա Սատարովա), որը ցուցադրվել է  «Կուլտուրա» ռուսաստանյան հեռուստաալիքով, կոտրում է կարծրատիպային պատկերացումները  պատմության մեջ կանանց դերի մասին՝ ներկայացնելով   20-րդ դարի երևելի  կանանց մասին գուցե քաջ հայտնի, բայց անարդացիորեն մոռացված փաստերը:

 

 

Դարասկզբին  կանայք բառացիորեն «խելագարվեցին»: Նրանք այլևս չեն ցանկանում սպասել, թե երբ տղամարդիկ իրենց իրավունքներ կտան: Իրենց անվանեցին սուֆրաժիստուհիներ՝  կանանց ընտրական իրավունքի համար պայքարողներ: 1903-ին. նրբակազմ  և համեստ հագնված Էմելին Պանկհերստը դառնում է ֆեմինիստական շարժման առաջնորդը:
“Մենք տապալել ենք բազմաթիվ կառավարական նիստեր, մեզ դաժանորեն դուրս էին նետում այդ հաստատություններից, հաճախ ծեծում և վիրավորում էին»… Սուֆրաժիստուհիները վառում էին Կառավարության տան անդամների տները, կտրում էին հեռախոսալարերը: “Քանի որ քաղաքական գործիչները մեզ չեն լսում, պետք է ոչնչացնենք այն, ինչ թանկ է նրանց համար,- կոչ էր անում Պանկհերստը: Միաժամանակ ռուս ֆեմինիստուհիները կարողացան լիակատար հավասարության հասնել միայն փետրվարյան հեղափոխությունից հետո: Նրանք հայտարարեցին, որ հավասար իրավունքները ենթադրում են նաև հավասար պարտականություններ, ընդհուպ մինչև զինվորական համազգեստ հագնելը: 1917-ին  բանակում հայտնվեցին կանանց ստորաբաժանումներ: Երիտասարդ գեղջկուհի Մարիա Բոչկարյովան ռուսական բանակի պատմության մեջ առաջին անգամ ստեղծեց կանանց մահվան բատալյոնը: Մոսկովյան կանանց միության հռչակագրում ասվում է. “Դեռևս ոչ մի երկրում նման ամոթալի բան չի եղել, որ դեզերտիր տղամարդկանց փոխարեն ճակատ դուրս գան կանայք…”

 

 

Աղբյուրը՝ 

http://tvkultura.ru/

Դիտեք  նաև մեր կայքում «Կանանց դար» վավերագրական սերիալի մյուս ֆիլմերը.

 

Կանանց դար. Ատոմային կանայք

Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները

Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

Կանանց դար. «Թռչող ամազոնուհիները»

«Կյանքում կարելի է ոչ միայն ուղևոր լինել»…

 

 

 

Դիտումների քանակը` 3557

Գլխավոր էջ