Երիտասարդական դասընթաց Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում
Մարտի 4–ից 12–ը Ծաղկաձորում հայ և Եվրոպայի մի շարք երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է դասընթաց` ոչ ֆորմալ կրթության լավագույն ավանդույթներով:
Դասընթացը իրականացվում է «Երիտասարդութան փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով և ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:
Դասընթացին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Սլովակիայի և Խորվատիայի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիտներ և կամավորներ, որոնք մեծ դերակարում ունեն իրենց համայնքի հասարակական կյանքում:
Դասընթացը համատեղ անցկացնելու են տեղացի և Իտալիայից հրավիրված մասնագետներրը, ովքեր նմանատիպ միջոցառումների անցկացման և իրականացման մեծ փորձ ունեն:
Դասընթացի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությու
Դասընթացը նպատակ ունի նաև խթանել կամավորականությա
Այս ամենից բացի երիտասարդները ձեռք կբերեն նոր ընկերներ և համախոհներ տարբեր երկրներում, ինչը պակաս կարևոր չէ գլոբալիզացիայի մեր դարաշրջանում:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ:
Դիտումների քանակը` 3775