«Մարտի ութն ամեն օր»
Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է մասնակցել իր կողմից կազմակերպվող «Մարտի 8-ն ամեն օր» մի շարք միջոցառումներին: Այս առիթով կենտրոնը մամլո հաղորդագրություն է տարածել.
Սույն թվականի մարտի 8-ին, ժամը՝ 15:30, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է բեմականացված քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Երթը կսկվի 15:30՝ Իսահակյանի արձանի մոտից և կավարտվի Հս. պողոտայում:
Ամենամյա ավանդույթ դարձած երթն այս տարի տարբերվում է իր յուրահատկությամբ և ստեղծարարությամբ. այն կուղեկցվի տարբեր կերպարներ մարմնավորող կանանց տիկնիկներով և կարճամետրաժ բեմադրություններով:
Երթի ավարտին կհաջորդի «Ընտրությամբ կամ պատահականությամբ» ֆիլմի ցուցադրությունը՝ Էսպաս կենտրոնում /Նալբանդյան 29/՝ ժամը 17:00: Մարտի ութին այդ ֆիլմի պրեմյերան կցուցադրվի Երևանում և աշխարհի տասներեք այլ քաղաքներում: Ֆիլմը վավերագրական է, որտեղ ներկայացվում են միայնակ մայրերի կյանքը, ձեռքբերումներն ու դժվարությունները, ինչպես նաև իրավահավասար հասարակության ստեղծման գործում նրանց ներդրումը:
Կից ներկայացնում ենք նաև «Մարտի 8-ն ամեն օր. Մարտի ութից ապրիլի յոթ» միջոցառումների շարքը՝ կազմակերպված «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կողմից:
Մարտի 8–ն Ամեն Օր
08.03.13
– «Մարտի 8–ն Ամեն Օր» – Բեմականացված Քայլերթ Իսահակյանի արձանի մոտից/15։30/
– “Ընտրությամբ կամ Պատահականությամբ” – Ֆիլմի Ցուցադրում/Էսպաս կենտրոն/Նալբանդյան 29/17։00/
11․03․13
– «Հաղթահարելով Գիշերը» – ակցիա կանանց մասնակցությամբԼունա պարկ, գետնանցումներ, Վերնիսաժ, և այլ վայրեր, ուր կանայք սովորաբար վախենում են միայնակ քայլել գիշերով/21։00/
15․03․13
– «Մարդու Իրավունքների Մարտահրավեր» – քննարկում Կանանց ռեսուրսային կենտրոն/ Տերյան 62/մուտք 5, բն. 35/17։00/
25․03․13
– «Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ» -կոնֆերանս Golden Tulip հյուրանոց/18:00/
01․04․13
– «Գրավիր Առաջին Տեղը» – ակցիա երթուղայինում/ ամբողջ օրվա ընթացքում և ամենուրեք
07․04․13
– «Արվեստը կանանց ոգեշնչման համար» ֆոտոցուցահանդես և բանաստեղծությունների Երեկո /The Screenery-ի հետ համատեղ/ Owl’s Cafebar/ Պուշկին 41/17։00/
Սիրով ակնկալում ենք Ձեր մասնակցությունը:
Հարգանքներով՝
«Կանանց ռեսուրսային կենտրոն » ՀԿ
ք.Երևան, Տերյան 62., բն. 35
+374 94 56 56 26
+374 60 44 56 26
Դիտումների քանակը` 3494