Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին

 

Եվրոպական Խորհրդարանի անդամ Լիսիա Ռոնզուլին (ով Եվրոպական Խորհրդարանում ներկայացնում է Իտալիան) առաջին անգամ շատերի ուշադրությունը գրավեց 2010 թ.  սեպտեմբերին, երբ նրան, որպես Եվրոպական Խորհրդարանի իտալական անդամի, նկարել էին Ստրասբուրգի լիագումար նիստի ժամանակ իր փոքրիկի՝ Վիկտորիայի հետ, ով խնամքով բարուրված էր: Դա մի ուշագրավ տեսարան էր, որը դրդեց լրագրողներին  անվանել Ռոնզուլիին շատ աշխատասեր մայրիկ:

 

 

Նա երեխային դրել էր իր դիմաց և ժամանակ առ ժամանակ մեղմորեն համբուրում էր նրա ճակատը: Այս լուսանկարը արվել է այն րոպեին, երբ  որ նա կողմ է քվեարկել կանանց աշխատանքային իրավունքները բարելավելու առաջարկություններին, այնուհետև  այն հեռարձակվել և տպագրվել է թերթերում ամբողջ աշխարհում:

 

 

Երկու տարի  անց, երբ  փոքրիկ Վիկտորիան արդեն քայլում էր,  մայրը կրկին աշխատանքի տարավ նրան, և այս անգամ արդեն ավելի շատ նկարներ կան: Փոքրիկ աղջիկը խաղում է իր մոր՝ թարգմանության համար նախատեսված ականջակալների և բջջային հեռախոսի հետ: Վիկտորիան կանգնում է ամեն անգամ, երբ մայրը կանգնում է խոսելու, և բարձրացնում է ձեռքը, երբ պետք է լինում քվեարկել:

 

Եթե ուշադրություն դարձնեք վերջին լուսանկարներին, կնկատեք ավելի հաճելի պահեր նրանցում: Կարելի է  պատկերացնել այն ենթադրությունները, որ արվում են այս ամենի շուրջ, այն է. դայակը հիվանդ էր, Վիկտորիայի հայրը քաղաքից դուրս էր եկել, կամ ցերեկային խնամքի կենտրոնը անսպասելիորեն փակվել էր: Արդյունքում Վիկտորիան անում է այն, ինչ մայրն է անում: Եվ ինչ ուղերձ կա այս ամենի մեջ փոքրիկ աղջկա համար. նրա մայրը  ոչ միայն  մայր է, նա նաև օրենքներ է ընդունում, միթե դա հետաքրքիր  չէ:

 

Ակնհայտորեն նա երբեք թույլ չի տալիս, որ ծնողական պարտականությունները խոչընդոտեն կատարել իր քաղաքացիական ու աշխատանքային  պարտականությունները: Ոմանք նույնիսկ կարող են կասկածել, որ  աղջնակը Վիկտորիան Ռոնզուլիի գաղտնի զենքն է, որովհետև, եթե անկեղծ, ապա ով այդքան սառնասիրտ կգտնվի այդ փոքրիկ հմայիչ աղջկա ներկայությամբ մայրերին ու երեխաներին վերաբերվող օրենքներին  « դեմ»  քվեարկելու համար:

 

 

Կարդացեք նաեւ մեր կայքում.

ԵԽԽՎ նոր բանաձևը կոչ է անում հավասար բաժանել պարտականությունները ընտանիքում

 

Դիտումների քանակը` 6958

Գլխավոր էջ