Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

20-րդ դարը ամբոխավարության, պատերազմների, տեղեկատվության դար էր:  Սակայն այն կարելի է նաև “կանանց դար” անվանել: Դարասկզբին կանայք բարձրաձայն հայտարարեցին իրենց իրավունքների մասին: Առաջին անգամ պատմության մեջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսեցին անմիջական ազդեցություն գործել պատմության ընթացքի վրա: “Կանանց դարը” վավերագրական սերիալը (հեղ. Անդրեյ Եգորով, ռեժ. Յուլիա Սատարովա), որը ցուցադրվել է  «Կուլտուրա» ռուսաստանյան հեռուստաալիքով, կոտրում է կարծրատիպային պատկերացումները  պատմության մեջ կանանց դերի մասին՝ ներկայացնելով   20-րդ դարի երևելի  կանանց մասին գուցե քաջ հայտնի, բայց անարդացիորեն մոռացված փաստերը:

 

 

Ռեստորանի դուռը բացվեց և ներս մտավ էպատաժային մի եռյակ, որը ցնցեց եվրոպական հանրությանը… Մի քանի տարի անց նրանցից մեկի անունը հայտնի կդառնա ողջ աշխարհին: Դա Ֆրիդրիխ Նիցշեն էր: Նրա աշխատությունները կհեղաշրջեն միլիոնավոր մարդկանց գիտակցությունը 20-րդ դարում: Մյուսը՝  փիլիսոփա Պաուլ Ռեն էր : Երրորդը՝  Պետերբուրգից 20-ամյա ուսանողուհի Լուիզա Սալոմեն էր, ով հետագայում` հայտնի գրող, բժիշկ-հոգեթերապեվտ և եվրոպական մոդեռն մշակույթի ամենահայտնի աստղերից մեկը դքարձավ:

 

Նիցշեն, ով երկու անգամ սիրո առաջարկություն էր արել նրան, անվանում էր նրան “գերկին”,  նրան էր նվիրել իր բանաստեղծությունները ավստրիացի պոետ Ռայներ Մարիա Ռիլկեն, նա  էր հոգեվերլուծության ստեղծողի` Զիգմունդ Ֆրեյդի մտերիմ ընկերուհին և նրա աշակերտի` Կարլ Յունգի կոլեգան: Սակայն 1913-ին. Սալոմեն չկարողացավ կանխել երկու հզոր գիտնականների միջև ծագած խռովությունը, որի պատճառը մեկ այլ կին էր Ռուսաստանից` Սաբինա Շպիլռեյնը, ով Ֆրեյդի ուսանողուհին էր, և Յունգի հիվանդը և սիրելին: Հոգեվերլուծության պատմության մեջ Սաբինան հայտնի է “Դեստրուկցիան` որպես կայացման պատճառ” աշխատությամբ, որը հիմք հանդիսացավ Ֆրեյդի հետագա ուսումնասիրությունների համար: Այսպիսով, երկու ռուս կանայք ոչ միայն կապեցին տղամարդկանց ճակատագրերը, այլև իրենք էլ ստվերում չմնացին` դառնալով  հոգեվերլուծության շարժման   հայտնի գործիչներ:

 

Աղբյուրը՝ 

http://tvkultura.ru/

Դիտեք նաեւ մեր կայքում այս ցիկլի մյուս ֆիլմերը.

 

Կանանց դար. Ատոմային կանայք

Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները

Կանանց դար. Անձնվեր սուֆրաժիստուհիները

Կանանց դար. «Թռչող ամազոնուհիները»

«Կյանքում կարելի է ոչ միայն ուղևոր լինել»…

 

Դիտումների քանակը` 5661

Գլխավոր էջ