«Միլիարդի ձայնը»-ը Սուրբ Վալենտինի օրը. պարեր՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության / վիդեո
Երեկ , փետրվարի 14-ին, հազարավոր կանայք և աղջիկներ ամբողջ աշխարհում միացան պարային ֆլեշ-մոբին ի աջակցություն «Միլիարդի ձայնը» շարժմանը ընդդեմ կանանց նկատմամբ բռնության:
Ինչու՞ միլիարդ: Պարային ֆլեշ-մոբի «Միլիարդի ձայնը» անվանումը (One Bilion Rising) – յուրօրինակ կոչ է բարձրաձայնել այն իրողության մասին, որ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին կյանքում գոնե մեկ անգամ ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության, այսինքն աշխարհում առնվազն մեկ միլիարդ կին տառապում է բռնությունից: Հենց այս ցնցող վիճակագրությանն նկատմամբ էլ կազմակերպիչները փորձում են հրավիրել բոլորի ուշադրությունը:
Նշենք, որ 15 տարի առաջ փետրվարի 14-ին հիմնված այս շարժումը (Սուրբ Վալենտինի օրվա հետ զուգադիպությունը ընդամենը պատահականություն է) այս տարի նշեց իր ծննդյան օրը շատ մեծ շուքով: Ընդհանուր առմամբ, այդ օրը գրեթե 200 երկրներում ավելի քան 13 000 տարբեր միջոցառումներ են կազմակերպվել:
Դիտումների քանակը` 3500