Հիլարի Քլինթոնը հեռանում է վերադառնալու՞ համար
Հիլարի Քլինթոնը ճանաչվել է երկրի պատմության մեջ «Լավագույն պետքարտուղարներից մեկը»: 65 ամյա պետքարտուղարը օրերս թողնելու է ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Նրա վերջին աշխատանքային օրը լինելու է փետրվարի մեկը:
-Ես թողնում եմ պետքարտուղարի պաշտոնը, որից հետո իմ առաջին գործը կլինի 20 տարի անքնությունից հետո ինչպես հարկն է քնել, -խոսելով մոտ ապագայում իր պլանների մասին ասել է Հիլարի Քլինթոնը:
Քլինթոնը իր հրաժեշտի հեռուստաելույթի ընթացքում շրջանցեց 2016 -ին նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցը: Սակայն փորձագետները համոզված են, որ նա նպատակադրվել է ԱՄՆ առաջին կին նախագահ դառնալ:
Կարինե Պետրոսյան
Առավել մանրամասն կարդացեք մեր կայքում՝
Хиллари Клинтон уходит с поста госсекретаря США, чтобы вернуться …
Will Hillary Clinton run for president again, in 2016?
Դիտումների քանակը` 4601