Նաիրա Կարապետյան. «Մենք արժանի ենք ունենալու ապահով Հայաստան»
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի համար գալիք 2013թ-ը անշուշտ հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով լի տարի է լինելու, քանի որ երիտասարդ պատգամավորը ծնվել է Օձի տարում: Թեև WomenNet.am-ի հետ բլից-հարցազրույցում Ն.Կարապետյանը նշեց, որ 2012-ն էլ հաջողված տարի էր իր համար.
– Ընդհանուր առմամբ տարին բազմաբովանդակ էր: Բարդ տարի էր, լի դժվարություններով, սակայն շատ էին նաև ձեռքբերումներն ու հաղթանակները: Անշուշտ այս տարվա հիմնական ձեռքբերումն էր՝ պատգամավորական մանդատը, սակայն մանդատը նաև մեծ պատասխանատվություն է և նոր թափով աշխատելու շարժառիթ:
2012 թվականը իսկապես հետաքրքիր տարի էր. Այն իր հետ նոր փորձ բերեց, հպարտանալու առիթներ տվեց, դրա հետ մեկտեղ ՝ կան նաև եզրակացություններ անելու հիմքեր:
– Ի՞սկ անձնական կյանքում, ընտանիքում…
– Անձնական կյանքում ևս տարին լի էր միմյանց հաջորդող հաջողություններով և դժվարություններով: Սակայն անցնող տարվա ամենամեծ նվերը մեր ընտանիքին քրոջս դուստրն էր՝ մեր հրաշք փոքրիկ Լյուսին:
– Ի՞նչ տվեց նորտարին Հայաստանին, որո՞նք են ամենակարևր իրադարձությունները մեր պետության համար:
– Մեծ բացահայտում արած չեմ լինի, որ ևս մեկ անգամ փաստեմ միջազգային ասպարեզում մեր կողմից գրանցած հաջողությունները, երկրի համար կարևոր հիմնահարցերում հաստատուն առաջընթացը, աննախադեպ ժողովրդավար ընտրությունների փաստը և այլ նմանատիպ իրադարձություններ: Սակայն ինձ համար առանձնահատուկ հպարտության առիթ է մեր սպորտսմենների, հատկապես շախմատիստների հերթական հաղթանակները: Ցավոք, նույնը չի կարելի ասել 2012-ի Օլիմպիադայի մեր արդյունքների մասին , սակայն սա պետք է ազդակ լինի նորովի և ջերմեռանդորեն աշխատելու:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013թ-ից:
– Իմ տարին է գալիս, ես ինքս Օձի տարում եմ ծնվել: Ուստի կարծում եմ, որ հաջողակ և բարի տարի է լինելու: Ամենամեծ ակնկալիքս համերաշխության մթնոլորտի ձևավորումն է, ինչը ներկայումս բացակայում է մեր հասարակությունում:
– Եվ ավանդույթի համաձայն՝ բարեմաղթանքներդ…
-Թող գալիք 2013 թվականը մեր ժողովրդի և երկրի համար լինի խաղաղության, ծաղկման և նորանոր ձեռքբերումների տարի, իսկ մեզ և մեր հարազատներին բերի երջանկություն և ամենայն բարիք: Մենք արժանի ենք ունենալու ապահով Հայաստան:
Զրուցեց՝ Էնզելա Մակարյանը
P.S. Դեպի խորհրդարան տանող ճանապարհը Նաիրա Կարապետյանի բազմաբովանդակ է եղել ու հետաքրքիր: Մասնագիտությամբ արևելագետ-դիվանագետ Նաիրան, չնայած երիտասարդ տարիքին, շատ ոլորտներում է իրեն ցուցաբերել. էլ 1995-1997թթ. եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երջանիկ մանուկ» ծրագրի համակարգող խմբի անդամ, էլ 2005-2008թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչությունում` միջազգային ծրագրերի զարգացման և PR պատասխանատո, էլ 2003-2005թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: Նաև՝ «Կանանց ակումբ»-ի համահիմնադիր է: Սպասենք Օձի տարվան՝ Նաիրան նպատակադրվել է աչքի ընկնել իր ակտիվությամբ ու օրենսդիր մարմնում իր նորանոր հաղթանակներով:
Դիտումների քանակը` 5145