Վաճառել է անչափահաս աղջկան 20 հազար դրամով / վիդեո
ՀՀ Ոստիկանության հաղորդմամբ ՝ Վանաձորցի 19-ամյա Անահիտ Սարդարյանը անչափահաս Թ.-ին 20 հազար դրամով 3 օրով վաճառել է կալանավայրից նոր վերադարձած ծանոթին, ով քաղաքի վագոն տնակներից մեկում սեռական շահագործման էր ենթարկել աղջկան, այնուհետև նրան տեղափոխել ծանոթներից մեկի տուն, թաքցնելու համար:
Մինչև այդ նա անչափաս աղջկան տրամադրել էր ընկերոջը` գումարի դիմաց:
Ա. Սարդարյանը կալանավորված է:Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ. Քր.օր-ի 132 պրիմ 2 հոդվածի երեխայի կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնրավարությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը:
Դիտումների քանակը` 3919