«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց
Լույս է տեսել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
Ընտրանքը և վերջնական տվյալների բազան ձևավորել և դաշտային աշխատանքներն իրականացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նպատակն էր պարզել Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների տարածվածությունը, հիմնական պատճառները և հասարակական ընկալումը:
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ.
http://www.unfpa.am/publications-sex-selective-abortions
Դիտումների քանակը` 6091