Բրյուսելը հաստատել է կանանց քվոտաները բիզնեսում/ վիդեո
Եվրահանձնաժողովը համաձայնել է մինչեւ 2020 թվականը խոշոր ընկերությունների ղեկավարությունում 40 տոկոսանոց քվոտաներ ներմուծել սեռերի ներկայացվածության համար : Պայքարը դրա համար գլխավորում է արդարադատության և հիմնական իրավունքների կոմիսար Վիվիեն Ռեդինգը:
-Առաջխաղացումը պետք է անշուշտ կատարվի իրավասության հիմքի վրա,-ասաց նա,- կինը կբարձրանա պաշտոնով ոչ թէ նրա համար, որ նա կին է, այլ մասնագիտական բարձր որակների, պրոֆեսիոնալիզմի և նրա համար, որ նա իր գործը լավ է հասկանում:
Ռեդինգը նկատեց, որ պատմության մեջ առաջին անգամ այդպիսի սկզբունքներ են ամրագրված Եվրամիության պաշտոնական փաստաթղթերում: Նա հանդես է գալիս կանանց իրավահավասարության համար տնտեսության ղեկավարման բոլոր մակարդակներում, բայց Եվրահանձնաժողովը դեռևս հնարավոր է համարել այն ապահովել միայն մեծ բիզնեսի համար: Քվոտաների ներդրումը առաջարկվելու է 5000 ընկերություններին, որոնք 250 հոգուց ավելի անձնակազմ ունեն:
-Իհարկե կարելի էր ավելի հավակնոտ խնդիր դնել, ավելի հեռուն գնացող,- ասում է Էդիտ Էստրելան` Եվրախորհրդարանի կանանց հարցերով կոմիտեի անդամը,- բայց առանց այդ էլ նշանակալի քայլ է արված խոշոր ընկերություններում տնօրենների կազմը ավելի հավասարակշիռ դարձնելու ուղղությամբ: Ես համաձայն էմ այն բանի հետ, որ դա չի հաջողվի փոքր և միջին ձեռնարկություններում, քանի որ այդ հատվածին դժվար է ապահովել սեռերի այդ կարգի ներկայացվածություն:
Սակայն այս առաջարկությունը դեռևս պետք է հաստատվի Եվրամիության ազգային մակարդակում, իսկ դրա հետ համակարծիք չեն այնպիսի երկրներ ինչպիսին են Գերմանիան և Մեծ Բրիտանիան: Այնտեղ շատերը դա համարում են կանանց նկատմամբ հովանավորչական վերաբերմունք և գործարար աշխարհին կողմնակի սկզբունքների պարտադրում: Մինչդեռ շատ եվրոպացի կանանց բիզնեսում սպասում է «ապակե առաստաղը », այսինքն թաքնված խտրականությունը:
Այսպիսով Մալթայում տնօրենների խորհրդում միայն 3% կին կա, իսկ ամենաշատ կանայք Ֆինլանդիայում են` 27%:
Դիտումների քանակը` 3493