Հնարավո՞ր է արդյոք համատեղել ընտանիքն ու քաղաքականությունը… / վիդեո
Այս եւ կանանց արդյունավետ մասնակցությունը որոշում կայացնող մակարդակներում խոչընդոտների մասին քննարկումը տեղի ունեցավ վերջերս Գորիսում : Երկխոսությունը ծավալվեց բոլոր դժվարությունները հաջողությամբ հաղթահարած Գորիսի տարածաշրջանում գործող կին ավագանիների ու ՀԿ սեկտորի ակտիվ երիտասարդների միջեւ:
Կլոր սեղանը նախաձեռնել էր Գորիսի կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամը` “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում“ ծրագրի շրջանակներում: Կլոր սեղանի մասնիկցները խոսել են կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ առկա կարծրատիպերի մասին:
Կին ավագանիների կարծիքով հանրության տեսակետները` կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ աստիճանաբար փոխվում են : “Այդ փոփոխությանը կանայք հասել են գործով, ապացուցել, որ կարող են արդյունավետ աշխատել”, -նշել է Հալիձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Ասրյանը:
Ինչ վերաբերվում է ընտանիքի ու քաղաքականության համատեղմանը, ապա այս հարցը կին ավագանանիների համար փակված էր դեռ ռաջադրվելուց առաջ, այլապես ընտրական պայքարի մեջ չէին մտնի: Նրանց խոսքով՝ յուրաքանչյուր կին այդ հարցը ինքն իրեն համար պետք է լուծի, եւ այս պարագայում անշուշտ շատ կարեւոր է ընտանիքի աջակցությունը:
Ի դեպ, կին ավագանիները՝ մտահոգված լինելով իրենց առաջընթացով , մասնակցեցին ծրագրի շրջանակներում կազմակերպված “Տեղեկատվական տեխնոլոգիաները” թեմայով դասընթացին: Ավագանիներին ներկայացվել են տեղեկատվությոն ստանալու արդյունավետ ուղիները: Նրանց համար բացվել են էլեկտրոնային հասցեներ, նրանք գրանցվել են սոցիալական կայքերում: Մի խոսքով, ժամնանանակից տեխնոլոգիաներից հետ չեն մնում:
Քննարկման մանրամասները ու հնչած տեսակետները Գորիսի «Շարավիղ» երիտասարդ լրագրողների ակումբի տեսանյութում.
Դիտումների քանակը` 3073